Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Հայոց ցեղասպանության մասին. azatutyun.am

Հունվար 29,2015 14:36

Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում կայացած միջոցառման ժամանակ ծավալուն ելույթում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին:

Նշելով, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել, նա ընդգծել է՝ «մինչ օրս Իսրայելը դա չի ճանաչել որպես Ցեղասպանություն»:

Ռիվլինը մեջբերել է 1915-ին Պաղեստինում հրեական լրտեսական ցանցի՝ «Նիլի»-ի առաջատար անդամներից մեկի՝ Ավշալոմ Ֆեյնբերգի գրածը. – «Ես ատամներս սեղմած մտածում եմ, թե ով է լինելու հաջորդը: Երուսաղեմի ճանապարհին, երբ քայլում էի օրհնված և սուրբ հողի վրա, ինքս ինձ հարցրեցի՝ արդյոք մենք ապրում ենք ժամանակակից աշխարհո՞ւմ՝ 1915 թվականին, թե՞ Տիտոսի և Նաբուգոդոնոսորի ժամանակներում: Արդյոք մոռացե՞լ եմ, որ հրեա եմ: Ես նաև հարցրեցի ինձ՝ եթե իրավունք ունեմ ողբալու միայն իմ ժողովրդի վիշտը, մի՞թե Երեմիա մարգարեն արցունք չի թափել հայերի հետ միասին»:

«Ֆեյնբերգը սա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Կասկածի և հերքման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր հերքում տեղի ունեցած կոտորածը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են այդ աղետը վերապրած սոված և խղճուկ հազարավոր հայ փախստականներին, ովքեր Երուսաղեմ են հասել: Նրանք այնտեղ ապաստան գտան, և մինչ օրս նրանց ժառանգները շարունակում են ապրել Երուսաղեմում»,- ասել է ծնունդով Երուսաղեմից 76-ամյա նախագահը:

«Այն ժամանակ՝ 1915 թվականից հետո հարց էր առաջանում՝ ո՞վ է հաջորդը: Պատասխանը չուշացավ՝ մի քանի տասնամյակ հետո պարզվեց, որ հաջորդը հրեաներն են», – շեշտել է Ռիվլինը:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031