Հայաստանում արդյունաբերությունը զարգացնելու համար մեր երկիրը պետք է օգտագործի նաեւ Սփյուռքի հնարավորությունները. համոզված է տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը։ Նա առաջարկում է ստեղծել համահայկական բիզնես. «Այսինքն` հայկական արդյունաբերությունը պետք է զարգացնենք Սփյուռքում ու ներգրավենք Հայաստանին։ Իսրայելն է այսպեսս զարգացնում արդյունաբերությունը, մենք էլ հրեաներից պակաս Սփյուռք չունենք»։
Արդյունաբերությունը «ոտքի կանգնեցնելու» համար պարոն Համազասպյանը առաջարկում է նաեւ հայ տեխնիկական ինտելիգենցիայի համաշխարհային համաժողով կազմակերպել։
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը ուղիներ է առաջարկում ձերբազատվելու կոռուպցիայից. «Պետք է քրեական օրենսգրքում գրել, որ կոռուպցիան ազգի դավաճանություն է։ Դուք տեսեք ինչպես կսկսի դրանից հետո կապիտալ ներգաղթը»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում