Հունվարի 28-ին Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել էր ընդունելություն:
Միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով ներկաներին դիմեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը: Վերջինս շեշտեց Հայոց բանակի անգնահատելի դերը Հայաստանի ու Արցախի անվտանգության, սահմանների պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման գործում:
Ընդունելության ընթացքում ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնվեցին մի խումբ հալեպահայերի: Իրենց խոսքում նորընծա քաղաքացիները վստահեցրին, որ բարձր պատվով և պատասխանատվության մեծ զգացումով կկրեն այս նշանակալի և հիշարժան օրը ստացած ՀՀ անձնագրերը:
ՀՀ ԱԳՆ