Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշանյանների գործով բաց նամակ Նախագահին. «Մեր միակ հույսն եք»

Հունվար 29,2015 13:34

Մեծարգո  պարոն  Նախագահ,

Սույն նամակով դիմում եմ Ձեզ, քանի որ կորցրել եմ մեր երկրի դատաիրավական համակարգի հանդեպ ողջ հավատս:

Այս տարվա հունվարի 20-ից մեր ողջ գերդաստանով հացադուլի ենք նստել Նախագահի նստավայրի առջև և խնդրում ենք  Ձեզ ժամանակ գտնել ու ընդունել մեզ:

Մեր շարքերում կան նաև առողջական խնդիրներ ունեցող մարդիկ: Մեզ ընդունելու դեպքում  և մեր  կողմից ձեռք բերված ապացույցները  քննելու դեպքում, համոզված եմ, որ կապացուցվի որդուս՝ Աշոտ Առուշանյանի անմեղությունը: Իսկ նա արդեն 2 տարի 7 ամիս է, ինչ գտնվում է ապօրինի կալանքի տակ:

Աշոտը մեր երկրի լավագույն ուսանողներից է և իր գիտելիքներով կարող է ծառայել մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:

Այո, մենք ամիսներով էլ պատրաստ ենք նստել հացադուլի: Պատրաստ ենք հացադուլ անել այնքան ժամանակ, քանի դեռ Դուք չընդունեք մեզ, քանի որ մեր միակ հույսն եք:

Դուք կարող եք պատժել իրական մեղավորներին և ոճրագործներին, ովքեր  հիմա է լ  աշխատում են դատաիրավական համակարգում: Իսկ նրանց միայն ներկայությունն այդ համակարգում  վտանգ է ազգային անվտանգությանը:

Մենք արդեն դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի  քննիչ Մուշեղ Ալեքսանյանի և Դատախազ Տիտան Ուզոյանի  նկատմամբ, սակայն   ՀՀ հատուկ քննչական ծառայությունից նամակ ենք ստացվել,(իհարկե պատասխանը ուղարկել են առանց գործը քննելու), որ իբրև թե առկա չեն քրեածին տարրեր: Իսկ միթե   միայն այն հանգամանքը, որ որդուս գործով կարևոր տեսանյութը մոնտաժված է  և իրական հանցագործները կորցվել են արդեն իսկ քրեածին տարր չէ՞:

Արդարությունը վերականգնելու նպատակով  բազմիցս դիմում- բողոքներ ենք ներկայացրել Ձեզ  (համոզված ենք, որ դրանք Ձեզ չեն էլ ներկայացրել): Այդ իսկ  պատճառով դիմել  ենք հացադուլի ծայրահեղ քայլին, որպեսզի գոնե այս կերպ լսելի դարձնենք մեր ձայնը:

Կրկին անգամ խնդրում եմ Ձեզ, որպես ՀՀ Նախագահի` վստահ լինելով Ձեր արդարամտությանը, օրինապահությանը, անաչառությանն ու հետևողականությանը և հավատալով Ձեր կարգախոսին՝ «Դեպի ապահով Հայաստան», խնդրում եմ` ընդունեք ինձ կամ մեր փաստաբանին, որպեսզի միասին կարողանանք վերականգնել արդարությունը:

Կից ներկայացնում եմ  որդուս գործի մանրամասները ներկայացնող տեսանյութ`

Անհիմն դատապարտված Աշոտ Առուշանյանի հայր՝  Լավրենտի Առուշանյան:

ՀԳ. Նշենք նաև, որ այսօրվանից հացադուլ հայտարարած մարդիկ հրաժարվել են տրամադրվող բուժօգնությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031