Այսօր առավոտյան ժամը 11-ից կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա իրականացնող հազարավոր առեւտրականներ, որոնք դժգոհում են բարեփոխված «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ, կառավարությանը մեկ ժամ ժամանակ տվեցին: Եթե կառավարությունը չգնա ընդառաջ եւ չլսի իրենց ներկայացուցիչներին, ապա երթով կշարժվեն դեպի ՀՀ նախագահի նստավայր:
Առեւտրականները կառավարությանը տեղեկացրին, որ այս պահին հանրապետության տարբեր մարզերից եւս մարդիկ գալիս են միանալու եւ իրենց դժգոհությունը հայտնելու՝ օրենքի հետ կապված:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ