Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գազի հանձնաժողովի» զեկույցը կներկայացվի փետրվարի 2-րդ քառօրյային

Հունվար 29,2015 12:47

Քիչ առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը: Առաջարկը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանինն էր, որն ընդունվեց միաձայն:

Պարոն Այվազյանը տեղեկացրեց, որ մեկնարկելիք 7-րդ նստաշրջանի 2-րդ քառօրյայում խորհրդարանի քննարկմանն արդեն կներկայացվի «Գազի հանձնաժողովի» զեկույցը:

Հիշեցնենք, «ՀայՌուսգազարդի» բաժնեմասի 20%-ի վաճառքից եւ կուտակված պարտքի բացահայտումից հետո խորհրդարանում ստեղծվեց հանձնաժողով, որը մեկ տարի ուսումնասիրում էր վաճառքի պայմանները եւ պարտքի օրինականության հարցը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հիշեցրեց, որ հանձնաժողովի զեկույցը դեռ դեկտեմբեր ամսին պիտի ներկայացված լիներ խորհրդարանի դատին: Վարդան Այվազյանը հաստատեց՝ դա այդպես է, բայց դեկտեմբերին օրակարգի ծանրաբեռնվածության առումով չեն հասցրել: Ու խոստացավ. «Այս չէ, բայց մյուս քառօրյային 99,9%-ով զեկույցը կլինի»:

Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի 3 ենթախմբերը ամբողջությամբ ավարտել են աշխատանքը, 5000 էջից ավելի փաստաթղթեր են ուսումնասիրվել, հիմա ընդամենը 4-րդ ենթախումբը պետք է համապատասխան մարմինների հետ 1-2 հանդիպումից հետո վերջնական տեսքի բերի զեկույցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031