Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշողությունը» հեռու է գեղարվեստական արժեք լինելուց. «Հայոց աշխարհ»

Հունվար 29,2015 12:43

Օրերս նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը նեղ հանդիսատեսի դատին հանձնեց իր իսկ հեղինակած սցենարով ու ֆինանսական միջոցներով նկարահանած «Հիշողություն» աշխատանքային վերնագրով ֆիլմը

«Հիշողության» փակ ցուցադրություններին մասնակցած՝ պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նույնպես հիացած չէ ֆիլմով: Ըստ նրա՝ պատմական փաստերի աղավաղումներ կան, որոնք անթույլատրելի են: Թեեւ նախկին պատգամավորը պատճառաբանում է, որ ֆիլմը գեղարվեստական է, որտեղ կարող են իրականությունից շեղումներ լինել, սակայն Ցեղասպանության թեման այդ առումով պետք է անձեռնմխելի լինի։

«Ֆիլմի մեծ մասը նվիրված է տարագրությանը, քարավանների ընթացքին, ինչը ճնշող ազդեցություն է թողնում կինոդիտողի վրա, կարող է ձանձրացնել, վանել մանավանդ օտար հանդիսականին ու այդպես էլ ասելիքը տեղ չհասցնել: Կարող էր մի քանի դրվագ լինել, ցցուն տեսարաններ։ Դրանով պետք էր սահմանափակվել ու ավելի մեծ տեղ տալ կարեւորին՝ նրան, ինչ ուզում ենք աշխարհին ասել: Նման ֆիլմեր նկարահանելիս լավ կլինի պատմաբանների ու մասնագետների հետ խորհրդակցել ու շատ զգուշավոր լինել»,- ասում է պատմության ինստիտուտի տնօրենը:

Ըստ նրա, մեր օրերում ցեղասպանության մասին նկարահանվող ֆիլմերում հարկավոր է հայի ոգին ցուցադրել, դիմացինին ներկայացնել, որ մենք միայն գլխիկոր կոտորվող ժողովուրդ չենք, այլեւ մեր հայրենիքն ու տեսակը պաշտպանող ենք, ինչի համար էլ բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր ենք մղել կոտորածի ժամանակ: Սա պետք է լինի մեր ռազմավարությունը, լացուկոծի, զգացմունքայնության ժամանակներն անցել են:
Մանավանդ որ այսօր մենք այդ ուղղությամբ բոլորովին այլ ռազմավարություն ենք մշակել՝ իրավական հարթությունում պահանջատիրության, ուստի օժանդակ բոլոր միջոցները՝ ֆիլմեր, գրքեր, պետք է այդ գաղափարախոսությամբ ստեղծենք:

Կինոգետ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ էլ հավաստիացնում է, որ «Հիշողությունը» հեռու է գեղարվեստական արժեք լինելուց: Թեեւ չի շտապում հանրային ցուցադրությունից առաջ դրա մասին կարծիք հայտնել՝ զգուշանալով հանդիսատեսի վրա նախապես ազդելուց։ Կինոգետը խորհուրդ է տալիս սպասել հանրության գնահատականին, որից հետո եզրակացություններ անել, բայցեւ չի թաքցնում, որ կարելի է կանխատեսումներ անել այդ գնահատականի բացասական լինելու մասին:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031