«Նախահարձակ՝ նշանակում ա ինքը հարձակվի, մենք էլ իրա վրա ենք հարձակվում, եթե իրանք հարձակվեն՝ մենք նախահարձակ կանենք», հայտարարել է գեներալ Մանվել Գրիգորյանը։
«ՉԻ»- Փաստորեն, ըստ գեներալ Մանվելի, «նախահարձակը էն ա», որ նախ իրենք են հարձակվում, հետո՝ մենք։ Օրինակ՝ իրենց դիվերսանտներն առաջ եկան, բայց մենք իրենց նախահարձակ արեցինք։
Չէ, բան չունենք ասելու, բարեբախտաբար՝ Մանվել Գրիգորյանը գործող բանակի հետ կապ չունի ու ընդամենը հանրապետական պատգամավոր է (այսինքն՝ պարտադիր չէ, որ նորմալ հայերեն իմանա): Մեր մտահոգությունն այն է, որ գործող բանակի հրամանատարական կազմը նույնպես կարող է ճիշտ այդպես մեկնաբանել «նախահարձակ» բառը։ Եվ այդ դեպքում կստացվի, որ քսան տարի է հայկական բանակը «նախահարձակ է լինում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև