Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ սահմաններին չեն տեղադրվում գերզգայուն սարքեր. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 29,2015 11:56

Երեկ Բանակի 23-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր այցելած Սերժ Սարգսյանին «ՉԻ»-ն հարց ուղղեց սահմաններին գերզգայուն սարքեր տեղադրելու անհրաժեշտության մասին, սակայն Սերժ Սարգսյանը խուսափեց ու մատնացույց արեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Վերջինս՝ ի պատասխան հարցի, նշեց. «Գերզգայուն սարքերի տեղադրման համար պայմաններ են պետք։ Առաջին հերթին թողեք, որ դրանով զբաղվեն այն կառույցները, որոնք դրանց մասնագետներն են, այնտեղ, որտեղ պետք է տեխնիկական նոր միջոցներ տեղադրենք, այդ հատվածները անընդհատ կրակային, տարբեր ազդեցության տակ են գտնվում եւ անհնար է այդ սարքերը տեղադրել։

«ՉԻ» դիտարկմանը՝ բիոզուգարանների համար պետբյուջեից գումար հատկացնում են, իսկ նման սարքերի համար՝ ոչ, նախարարը պատասխանեց. «Ես ասում եմ՝ պայմանները չկան, 30, 40, 100 մետրից կրակում են, ի՞նչ տեղադրես, որ չփչանա եւ չոչնչացվի»,- իր խոսքը եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ խոսքը ԱՄՆ-ում բնակվող մեր համերկրացի գիտնականների կողմից ստեղծված գերզգայուն սարքի մասին է, որը կոչվում է տվիչ։ Աշխարհում նմանը չունեցող մի սարք է դա, որը 200 մետրից զգում եւ ֆիքսում է ամեն մի շարժում։ Այսինքն՝ թշնամին կամ սահմանախախտը դեռ սահմանին չմոտեցած՝ սահմանապահներն զգալու են մոտալուտ վտանգը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031