Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինսկի խումբը վերացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դրվող հավասարության նշանը. «168 ժամ»

Հունվար 29,2015 11:37
minski xumb

Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) տարածած համատեղ հայտարարության մեջ նշել են, որ «պետք է վերջ դնել անցած տարվանից աճող բռնություններին՝ վստահության վերականգնման և ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին՝ բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը»,- հայտարարել են համանախագահները։

«168 ժամի» հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը հայտարարությունը հետաքրքիր որակեց։ Նա ԵԱՀԿ ՄԽ մոտեցման փոփոխություն է նկատել։ Ըստ Սարգսյանի՝ տարածված հայտարարությունում հետաքրքրական ասիմետրիկ գնահատականներ և առաջարկներ են ընդգրկվել։ «Միանշանակ կարող եմ ասել, որ այդ հավասարակշռությունը խախտվեց։ ՄԽ համանախագահներն Ադրբեջանին հիշեցրին և պարտավորեցրին, որ նա կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։ Սա շատ հստակ էր ամրագրված հայտարարությունում։ Շատ ավելի հետաքրքիր էր այն կոչն ու առաջարկը, որն ուղղված էր Հայաստանին՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը մեղմացնելու համար։ Սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ Հայաստանը միջոցառումներ պետք է իրականացնի, որ լարվածություն չլինի, իսկ Ադրբեջանը պետք է զսպվածություն ցուցաբերի։ Շատ հետաքրքիր, քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն էր, կարելի է ասել, որ դերաբաշխում տեղի ունեցավ և ՄԽ համանախագահներն այլ մոտեցում ցուցաբերեցին ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակին։ Թե կոնկրետ դա ինչ է նշանակում, ինչպես են կողմերը սա ընկալել, իրենք՝ իրավասու պետական մարմինները, պետք է պարզաբանեն»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը։

Վերջինս կարևորեց այն, որ այն իրավիճակը, որը տարածաշրջանում ստեղծվել է օգոստոսից մինչև հիմա, և այն, որ Հայաստանը փաստորեն որդեգրեց պատժիչ քաղաքականություն, ճանաչվեց միջազգային հանրության կողմից, ճանաչվեց այդ դերը։ «ՄԽ-ն, իմ կարծիքով, բացահայտ հասկացնում է, որ սա է միակ ձևը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։ Միջազգային հանրությունը ճանաչեց Ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի պատժիչ դերը»,- նշեց նա:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031