Նախորդ օրվա տարածածս «Parking siti-ին`գրպանահատ» մամլո հաղորդագրության հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել եմ 060 60 66 06 հեռախոսահամարով: Հեռախոսով խոսող ձայնը երկար բարակ բացատրում է, թե ո՞ր խնդրով հեռախոսի ո՞ր թիվը սեղմի քաղաքացին և նույն ձայնը զգուշացնում է, որ 5 րոպեից ավել կանգնելու դեպքում պետք է վճարել տեղական տուրք:
Իհարկե ինձ, ինչպես նաև ցանկացած քաղաքացու, այդպես էլ չհաջողվեց մի կենդանի աշխատակցի հետ խոսել ու պարզաբանումներ ստանալ:
Արդեն մի քանի ամիս է, որ վճարովի ավտոկայանատեղում տուրքը վճարում են 15 րոպեից ավել կանգնելու համար, իսկ Parking siti-իի տեղեկատու հեռախոսով խոսող ձայնը շարունակում է հաղորդել հին կարգը:
Հիմա ի՞նչ անուն տաս այս կազմակերպության կառավարիչներին, եթե ոչ՝ անօրինականության կամ անգրագիտության ու ծայրահեղ թափթփվածությամբ գործող կազմակերպություն, որը գործ ունի շա՜տ մեծ թվով քաղաքացիների շահերը ոտնահարելու հետ, բայց երբեք չի առերեսվում նրանց հետ և չի լսում մեզ՝ քաղաքացիներիս: Ավելին, շարունակում է իր գրպանահատ գործունեությունը, որովհետև հունվարի 22-ին մեր 5 աշխատակիցներից մեկն էլ է ստացել տուգանքի մասին արձանագրություն:
Այս հաղորդագրությունը տարածելուց 15 րոպե առաջ Երևանի քաղաքապետարանի և Parking siti-ի ներկայացուցչի հետ հանդիպեցինք Տիգրան Մեծ պողոտայի 7-րդ հատվածում և նրանք տեղում համոզվեցին, որ այդ հատվածը վճարովի ավտոկայանատեղիի համար կահավորված չէ, ասեցին՝ սխալվելենք:
Կարդացեք նաև
Պահանջում ենք անմիջապես նոր կարգին համապատասխանեցնել Parking siti –ի հեռախոսով ձայնագրվածը և նրանք, ովքեր անհիմն կերպով անհանգստացրել են մեր քաղաքացիներին, հրապարակավ ներողություն խնդրեն:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ
Տիգրան Մեծ պողոտայի 6-րդ հատված կոչված տարածքում կայանելու համար դեկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում ստացել եմ արդեն 12 ծանուցում վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ: Յոթին գրավոր պատասխանել եմ, հխում կատարելով թե Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28ի N 955Ն որոշմամբ հաստատված պահանջներին և թե Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ.-ի N 561-Ն որոշմանը, հանգամանալից բացատրելով չվճարելու պատճառները: Միաժամանակ պահանջել եմ՝ կարճել վերոնշյալ գործերի վարույթները իսկ հետագայում վերոնշյալ վայրում կայանելու համար վարչական վարույթ չհարուցել, քանի դեռ նշված վայրը, որպես այդպիսին, չի հանդիսանում վճարովի ավտոկայանատեղի: Վերոնշյալ յոթի վերաբերյալ ոմն Ա.Մարտիրոսյանը, պատասխանել է որ իմ կողմից նշված փաստերը գտնվում են ուսումնասիրման փուլում, իսկ արդյունքների մասին կծանուցվեմ վարչական տույժ նշանակելու մասին որոշման ընդունման կամ վարչական վարույթի կարճման ձևով:
Սրանից հետո (այս պատասխանը ուխարկել են 30.12.2014թ., ստացել եմ 13.01.2015թ..) ստացել եմ ևս 5 ծանուցում, ելի նույն «երգի մասին»: Մինչդեռ նախկին
7-ի մասով սպասում եմ թե համպատասխան մարդկանց կամքը երբ կթամամի, որ ուսումնասիրեն նշված փաստերը ու կայացնեն իրենց «պատմական որոշումը»: Վերջի ծանուցումը այս պատմության ամենահետքրքիրն է: Փոստից ծանուցում եմ ստանում, որ ծանրոց ունեմ ստանալու, եկեք տարեք; Մտածեցի, որ միգուցե մի հեռու-մոտիկ բարեկամ կամ ընկեր մի բան ուղարկել է: Ուրախացած գնացի տեսնեմ ինչ՝ ելի նույն «երգի տեքստը», արձանագրություն կազմելու, գործի քննության տեղ… ժամ, ստորագրված նույն վերը հիշատակված Ա.Մարտիրոսյանի կողմից, որը չգիտես թե էս ինչ բանիա: Տպավորություն է ստեղծվում, որ ես հարկ եմ վճարում, որպեսզի բյուջետային աշխատողը իմ վճարած հարկից աշխատավարձ ստանա, բայց սպասարկի ինչ որ մի տնտեսվարող սուբյեկտի մասնավոր շահը: Սակայն վերոնշյալ պաշտոնից թվում է թե այլ գործառույթներ պետք է բխեն:
Մի խոսքով, ես 6-րդն եմ ու ներողություն խնդրելու պահանջին միանում եմ: