Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյանի պարզաբանումը, թե արդյոք Հայաստանը սկսելո՞ւ է տիեզերական գործունեություն. «Ժողովուրդ»

Հունվար 29,2015 11:25

Հատված ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի հարցազրույցից:

 – Պարոն Զաքարյան, Ձեր ղեկավարած հանձնաժողովը պետք է քննարկի «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը, որն առաջին հայացքից բավականին տարակուսելի է թվում, քանի որ Հայաստանը կարծեք թե Լուսնի կամ այլ երկրային մարմինների հետ կապված առայժմ որեւէ հետաքրքրություն չունի։ Ինչո՞ւ եք նման համաձայնագրերի վրա ժամանակ վատնում, երբ ՀՀ արտաքին հարաբերություններում բազմաթիվ հրատապ եւ չլուծված խնդիրներ կան։

– 5 պայմանագիր կա, որոնք տիեզերական տարածքում կարգավորում են պետությունների գործառույթները եւ պատասխանատվությունը իրավական առումով, հիմա մենք ունենք ծրագիր պետության անունից իրականացվող, որը ենթադրում է նաեւ տիեզերքում համապատասխան հաճախականություն ունենալ՝ զուտ կապի տեսանկյունից։ Եվ դա ունենալու, դրա գործունեությունը ապահովելու համար պետք է մի շարք միջազգային պայմանագրերի միանանք եւ դրանով ստանձնենք պատասխանատվություն։ Այնպես որ, այստեղ որեւէ տարօրինակ բան չկա, ընդհակառակը, սա պետք է համարել նաեւ կարեւոր նախաձեռնություններից մեկը, որը տարբեր ոլորտներում հնարավորություններն ընդլայնելու համապատասխան իրավական դաշտ է։

– Այսինքն՝ Հայաստանը տիեզերական գործունեությո՞ւն է սկսելու։

– Դրա համար պետք է ոչ թե համաձայնագրի վերնագրին նայել, այլ պայմանագրերն ուսումնասիրել, որպեսզի պարզ լինի։ Համաձայնագրի վերնագրում բնականաբար խոսվում է այն հարաբերությունների կարգավորման մասին, ինչը որ իրականացնում է պայմանագիրը։ Հենց այդ պայմանագրով Հայաստանը ծրագրի իրականացման իր հնարավորություններն է ստեղծում։ Դա ընդամենը վերաբերում է հաճախականություն ունենալուն ու այն տնօրինելուն։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031