Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք շարունակում ենք ազատությունների հարցում զիջել հարեւան Վրաստանին. «Ժողովուրդ»

Հունվար 29,2015 11:07

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2015 թ.» հերթական զեկույցը, որում Հայաստանը, ինչպես եւ վերջին տարիներին, գնահատվել է որպես մասամբ ազատ երկիր։ Ըստ «Ֆրիդոմ հաուզ»-ի բնորոշման՝ մասամբ ազատ երկրներն այն պետություններն են, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու չնայած բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։

Թեեւ մասամբ ազատ կարգավիճակը Հայաստանին տրվում է 2002 թվականից ի վեր, սակայն հեղինակավոր այս կազմակերպության մեթոդաբանությամբ դասակարգվող 7 բալանոց ցուցանիշներով մեր երկիրն իր դիրքերն էլ ավելի վատթարացրեց 2008թ. նախագահական ընտրություններից հետո՝ եւս 1 միավորով մոտենալով անազատ երկրների խմբին։ Այս տարի, սակայն, Հայաստանը բարելավել է իր դիրքերը, եւ դարձյալ մեր երկրի քաղաքական համակարգի ազատությունը գնահատվել է 5 միավոր։ Իսկ, ահա, քաղաքացիական ազատությունները գնահատված են ավելի բարձր՝ 4 միավոր։

Իհարկե, թեկուզ մեկ միավորով առաջընթացը ուրախալի է, սակայն եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նախկինում դասվել է ազատ երկրների շարքին, ապա այս ցուցանիշները պետք է որ մտահոգեն մեր երկրի իշխանություններին։ Հատկապես որ մենք շարունակում ենք ազատությունների հարցում զիջել հարեւան Վրաստանին, որտեղ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ազատությունները գնահատվել են 3 միավոր:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031