Հունվարի լույս 29-ի գիշերը, ժամը 12-ից 01-ի սահմաններում Ոսկեպար գյուղի բնակիչները լսել են ուժգին հրաձգության ձայներ, որոնք հիշեցնում էին դիրքային մարտ:
Հայ սահմանապահներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժն անցած գիշեր փորձել է դիվերսիա կատարել Բաղանիս եւ Ոսկեպար գյուղերի միջեւ գտնվող հատվածում գտնվող հայկական դիրքերի նկատմամբ:
Հայ սահմանապահների աչալրջության, համապատասխան գործողությունների շնորհիվ այդ փորձը ձախողվել է, հայկական կողմը կորուստներ չունի:
Ադրբեջանցիների կորուստների մասին ստույգ տեղեկություն չկա:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ