Կիսելով ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և կոմիտեության անդամների հայտարարության մեջ բերած փաստարկները, մենք ևս մեկ անգամ խորը հիասթափություն ապրեցինք տեղեկանալով ՀՅԴ վերջին Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բյուրոյի կազմից: Հույսը, որ նոր Բյուրոն նոր մարդկանց կազմով կփոխի այն խայտառակ, դաշնակցության գաղափարների հետ ոչ մի կապ չունեցող,լպրծուն և իսկապես դաշնակցությունը այլասերող քաղաքականությունը հոդս ցնդեց, երբ Բյուրոյի կազմում տեսանք Հ.Մարգարյանի անունը, այն էլ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնում:
Հավատարիմ մնալով ՀՅԴ գաղափարներին, ի նշան բողոքի, չցանկանալով անհաղորդ և անգործունյա մնալ հայրենիքի համար այս ճակատագրական պահին, մենք հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամակցությունը դադարեցնելու մասին և միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին:
ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեությունից`
Քերոբ Ղազարյան
Կարդացեք նաև
Զավեն Սևումյան
Ալբերտ Մաթևոսյան
Ադելա Աղաջանյան
Արամ Գևորգյան
ՀՅԴ «Դիզակ» կոմիտեությունից`
Գրիշա Բադասյան
Շողակաթ Մակարյան
Հասմիկ Օսիպյան
Մաիսիկ Բադասյան
Գնել Համբարձումյան
ՃԻՇՏ ԵՔ ՀՅԴ_Ն ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ Է ՎԱՂՈՒՑ ՈՐՈՒՄ ՁԵՐ ՄԵՂՔՆ ԷԼ ԿԱ:ԲԱՅՑ ԼԱՎ Է ՈՒՇ ՔԱՆ ԵՐԲԵՔ