Լրահոս
Օրվա լրահոսը

Բուրժուաների հետ հեղափոխություն անելը, մեղմ ասած, ծայրահեղ փանջունիականություն է. «Հրապարակ»

Հունվար 29,2015 10:38

ՀԱԿ-ը, ինչպես հայտարարել են առաջին նախագահի խոսնակները, տակավին դեմ չէ ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հետ շարունակել եռակողմ ձեւաչափով քննարկումները։ Ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում։ Բայց ի՞նչ կարող են տալ ՀԱԿ-ին այդ քննարկումները, երբ երկրորդ նախագահի ամեն ելույթից հետո ավելի ու ավելի հստակ է դառնում ԲՀԿ-ին իշխանափոխության տանելու այս ողջ չարչարանքի անհեռանկարայնությունը։

Չենք կարծում, որ ՀԱԿ-ում եւ «Ժառանգությունում» այս բանը չեն գիտակցում։ Եռյակի ներսում ձեւավորվող այս երկյակի հակաքայլերն (օրինակ՝ ԲՀԿ համաժողովին չմասնակցելու որոշումը) արդեն իսկ հուշում են, որ նրանց մեջ արթնացել է ինքնապահպանման բնազդը։ Ի վերջո, ստիպված են ընտրություն կատարել Քոչարյանի կոշտ ստվերի եւ Սարգսյանի օրոք վայելած փառավոր ընդդիմադիր կյանքի միջեւ։ Մյուս կողմից էլ՝ հենց Ռոբերտ Քոչարյանն է դեմ սահմանադրական փոփոխություններին եւ ոչ թե, ինչպես իրենք են պնդում, վերարտադրվել փորձող Սերժ Սարգսյանը։

Ելք այս իրավիճակից, այնուամենայնիվ կա, բայց դրա համար պետք է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նախեւառաջ անկեղծ լինեն իշխանափոխության հարցում իրենց ձգտումների մեջ։ Իշխանափոխությունը բավականին դժվար գործ է։ Մինչ օրս ոչ մեկին չի հաջողվել այն իրականացնել ուրիշի սայլին նստած։ Առնվազն պետք է հստակեցնել, թե ով է սայլապանը։ Կարծում ենք, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հիմա դա գիտեն, եւ եթե նրանց նպատակն իրոք իշխանափոխություն իրականացնելն է ու ոչ թե ԲՀԿ-ից դեռ մի որոշ ժամանակ էլ սնվելը, մնում է մի ելք՝ լքել սայլը եւ հոգ տանել, որպեսզի սեփական կանտորաները չվերածվեն գեղի կլուբի։ Ի՞նչ իմաստ ունի Գագիկ Ծառուկյանից Իվանիշվիլի ստանալու հարցում համառությունը, երբ արդեն պարզ է, որ մի պստլիկ երկրում, որտեղ բուրժուաներին տրված է ամեն ինչ, բուրժուաների հետ հեղափոխություն անելը, մեղմ ասած, ծայրահեղ փանջունիականություն է։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031