Մոտ երկու շաբաթ առաջ Moody’s վարկանիշային գործակալությունն իջեցրեց Հայաստանի վարկանիշը՝ Ba2-ից մինչև Ba3՝ բացասական կանխատեսմամբ: Այս ցուցանիշի հիմքում Հայաստանի արտաքին խոցելիությունն էր, մասնավորապես՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումը, ինչպես նաև այս երկրի տնտեսության բացասական ազդեցությամբ Հայաստանի տնտեսության հեռանկարների վատթարացումը:
Սակայն դեռ ամիսներ առաջ միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը Հայաստանի առաջնային չապահովված բաժնետոմսերի վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով հաստատել էր BB- մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Երկրի առաստաղը BB մակարդակում էր, կարճաժամկետ վարկանիշը արտարժույթով՝ B մակարդակում:
«Հերիթիջ ֆաունդեյշնը» ևս լավատեսական կանխատեսումներ չունի: Հիմնադրամի գնահատականներով՝ 2014թ.-ին նախագահը հեռացրեց մի քանի հայտնի բարեփոխումներ իրականացնողների և ձևավորեց նոր կաբինետ, որտեղ մտան պաշտոնյաներ, ովքեր հարստացել են կառավարության հետ կապերի շնորհիվ: Օրինակ՝ ֆինանսների նախարարի անունը երկար ժամանակ մամուլում քննարկվում էր կոռուպցիայի գործով:
Կոռուպցիայի մասով Հայաստանում լճացման իրավիճակին 2014թ.-ի դեկտեմբերին անդրադարձել է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճման տեսանկյունից:
Կարդացեք նաև
Այս կառույցների գնահատականներն ավելի բացասական դարձան հատկապես վերջին շրջանի արտաքին և ներքին տնտեսական զարգացումների ֆոնին: ՎԶԵԲ-ի կանխատեսումներով՝ 2015թ.-ին Հայաստանի տնտեսական աճը կլինի 0 տոկոս:
Գայանե Ասրյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում