Բժշկական համալսարանի գետնանցումի աստիճանների վրա տառացիորեն թափված գրքեր են վաճառում: Հեռվից դրանք խոտի դեզ են հիշեցնում կամ, ասենք, կարտոֆիլի կույտ: Գետնանցումի աստիճանների գրքերն ավելի էժան են, քան հարեւան արագ սննդի կրպակներում վաճառվող կարկանդակներն ու բրդուճները:
Գրավաճառները պատրաստ են նաեւ գրքերի վրա «տարածվող» մեծ զեղչի դեպքում էլ հավելյալ զեղչ անել: Նրանց որոշ «կոլեգաներ» նույնիսկ կիլոգրամով են գրքեր վաճառում՝ մարդիկ հացի խնդիր ունեն: Ավետիք Իսահակյանի կանխատեսած ոգու սովը եկել է:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
28.01.2015