«Հիմնադիր խորհրդարանին» միացած նախկին դաշնակցականներից գրեթե բոլորին ՀՀԿ-ականներն ու ԱԱԾ ծառայողները հալածում են»,-պնդում է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով, գրեթե բոլորին են այցելել են ու նույն սխեմայով են գործել. «Հարցրել են՝ ինչո՞ւ եք միացել «Հիմնադիր խորհրդարանին», երբ տեսնում են, որ չեն կարող հակառակում համոզել, սկսում են ուրիշ կերպ ճնշել՝ հարց ու փորձ անելով՝ ինչ ունեք, ինչ չունեք: Որտեղ են սովորում, աշխատում ընտանիքի անդամները. Հոգեբանական ճնշում գործադրելով՝ փորձում են այդ մարդկանց հետ կանգնեցնել իրենց քաղաքական դիրքորոշումից»:
Նա նաեւ ասաց, որ ՀՅԴ-ականներից ոչ մեկ նախկին կուսակցականներին չի անհանգստացրել, հարց ու փորձ չեն արել՝ «Հիմնադիր խորհրդարանին» միանալու պատճառների մասին: Մեր հարցին, ինչո՞ւ են ՀՀԿ-ականները անհանգստացել ու հարց ու փորձ անում, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Բոլոր պաշտոնական կուսակցությունները, որոնք ասպարեզում կան ու քաղաքականությամբ են զբաղվում, ի դեմս իրենց կուսակցապետերի՝ ռեժիմի մաս են: Այդ նույն ռեժիմը նաեւ իրենց է սպասարկում, որովհետեւ միասին են: Բնականաբար, ՀՅԴ-ն ոստիկանություն կամ ԱԱԾ չունի, ՀՅԴ-ն ինքն է համակարգի բաղադրիչ, ինչպես եւ մյուս բոլոր իշխանական ու կեղծ ընդդիմադիր կուսակցությունները»:
Վարուժան Ավետիսյանը նաեւ ասաց, որ նախկին դաշնակցականները ճնշումների մասին չեն ցանկանում խոսել՝ վախենալով նոր ճնշումներից. «Փաստորեն ճնշումը տեղ է հասել ինչ-որ չափով, այդ մարդիկ հաստատակամ են, բայց քանի որ իրենց ընտանիքների վրա ճնշում են գործադրում, իրենք չեն ուզում լրացուցիչ ճնշումների ենթարկվել: Այս պահին իրենք խուսափում են խոսելուց»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ իրենց հայտնի է դարձել, որ օրեր առաջ ՀՅԴ շարքերից դուրս եկած և «Հիմնադիր խորհրդարանին» միացած նախկին դաշնակցականներին հալածում են նրանց քաղաքական դիրքորոշման համար: Նախկին դաշնակցականներին են այցելում ՀՀԿ-ական գյուղապետներ, ոստիկանության թաղայիններ և ԱԱԾ ծառայողներ, որոնք հոգեբանական և այլ բնույթի ճնշումների միջոցով փորձում են նրանց հետ պահել «Հիմնադիր խորհրդարանին» միանալու իրենց որոշումից:
«Առաջին հայացքից՝ ռեժիմի կողմից ՀՅԴ-ի շարքերի համար հոգ տանելը կարող է տարակուսելի թվալ, սակայն ռեժիմի նմանօրինակ վարքն իրականում բացահայտում է նրա և կուսակցությունների խորքային կապն ու գործակցությունը, ինչպես նաև վկայում է այն մասին, որ գործող քաղաքական վերնախավը ղեկավարվում է անձնական ու կլանային շահերով, զբաղված է մարդկանց մոլորեցնելով և պայքարում է յուրային պետության ու ժողովրդի դեմ»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արժե վախենալ ԱԱԾ ից, արժե…Հայոց ԱԱԾ-ից բոլոր հայերը պիտի վախենան:Աֆրիկյան մարդակերներն ինձ ուտեն հայի ԱԱԾ-ական չտեսնեմ:Երկիրը տվեք դրանց ու սերժին, փախեք…Փրկվեք…