Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող հիշի՝ ինչպես գեներալները իրեն ծեծեցին Արցախում»,- հիշեցնում է ՀՅԴ-ականը

Հունվար 28,2015 21:32

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը ՀՅԴ շարքերը լքած ու «Հիմնադիր խորհրդարանին» միացածների մասին հայտարարությունը մեկնաբանելու փոխարեն մի քանի դրվագ հիշեցրեց հայտարարության հեղինակներից մեկի անցյալից:

«Ուղղակի ժամանակ ու էներգիա չկա նման ցնորամիտ հայտարարությունների մեկնաբանության համար: Ինչ վերաբերում է հայտարարությանը, դրա հեղինակներից մեկը՝ Պավլիկ Մանուկյանը, շատ ավելի լավ գիտի՝ ինչ է նշանակում բռնությունը, երբ որ իրեն, ըստ իր հայտարարության, ժամանակին մի խումբ գեներալներ ծեծի ենթարկեցին Արցախում, ու թե հետո  ինչպես նա կարճ ժամանակահատվածում 180 աստիճանով փոխեց իր բոլոր դիրքորոշումները: Ավելի ուշ այդ նույն  գեներալների ֆինանսավորմամբ իր մասին ֆիլմ նկարեց ու այդ նույն գեներալների մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային հանգիստ նստեց՝ չմտածելով, որ այդ նույն գեներալներն իրեն ծեծել  ու վիրավորել էին, ինչպես ինքն էր հայտարարում: Մարդ, որը կարող է նման վիրավորանքներ կուլ տալ, կարծում եմ, որ նա ու իր նմանները իրավունք չունեն որեւէ կերպ ՀՅԴ-ի մասին որեւէ անիմաստ մեղադրանք հնչեցնել: Ավելի լավ է ճահիճն ու կեղտը փնտրեն իրենք իրենց մեջ»,- Aravot.am-ին ասաց Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ իրենց հայտնի է դարձել, որ օրեր առաջ ՀՅԴ շարքերից դուրս եկած և «Հիմնադիր խորհրդարանին» միացած նախկին դաշնակցականներին հալածում են նրանց քաղաքական դիրքորոշման համար: Նախկին դաշնակցականներին են այցելում ՀՀԿ-ական գյուղապետներ, ոստիկանության թաղայիններ և ԱԱԾ ծառայողներ, որոնք հոգեբանական և այլ բնույթի ճնշումների միջոցով փորձում են նրանց հետ պահել «Հիմնադիր խորհրդարանին» միանալու իրենց որոշումից:

«Առաջին հայացքից ռեժիմի կողմից ՀՅԴ-ի շարքերի համար հոգ տանելը կարող է տարակուսելի թվալ, սակայն ռեժիմի նմանօրինակ վարքն իրականում բացահայտում է նրա և կուսակցությունների խորքային կապն ու գործակցությունը, ինչպես նաև վկայում է այն մասին, որ գործող քաղաքական վերնախավը ղեկավարվում է անձնական ու կլանային շահերով, զբաղված է մարդկանց մոլորեցնելով և պայքարում է յուրային պետության ու ժողովրդի դեմ»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Այ քոսոտ, ուրախանում ես հա՞ որ ինչ-որ ժամանակ Արցախում ազատամարտիկ են ծեծել: Էտ ու՞մ ես ծաղրում այ ՀՅԴ-ական, էտ տղեն աչքիս լույսը չի և միգուցե լավ մարդ էլ չի, բայց քաջատեղյակ լինելով ՀՅԴ-ի գործունեությանն ու ընդհանրապես, էությանը, պետք է հավատամ հենց այդ ազատամարտիկին:

    Ամոթ չլինի հարցնել, թե ՀՅԴ-ն ի՞նչ է արել հայությանը իր ստեղծման օրվանից: Դուք չէիք չէ՞, որ երիտթուրքերի հետ արիշվերիշների մեջ էիք, դուք չէիք չէ՞, որ ծախեցիք 1918 թ.-ի ՀՀ-ն, Դուք չէիք չէ՛, որ Բեյրութում հայկական այլ կուսակցությունների անդամներին հալածում էիք փողոցում, դուք չէիք չէ՞, որ Արցախյան պատերազմի ժամանակ Սփյուռքից բերած օգնությունը տալիս էիք միայն դաշնակցության դրոշի ներքո կռվող տղերքին, իսկ նրանց կողքին կռվող բայց օրինակ Անկախության բանակի դրոշի ներքո կռվողին բաժին չեիք տալիս, ձեր Վահան Հովհաննիսյանը չէր չէ՞, որ Սերժի փայ մտնող ախպոր, հա հենց էն տականիքի ու ժողովրդին կեղեքողի տղուն տվեց իրա աղջկան, ու հեչ էլ ինքը չէր չէ՞, որ մի լավ թալանել էր երկիրը, և ընդհանրապես ՀՅԴ-ն հեչ մեղավոր չի չէ՞ մերօրյա Հայաստանի ներկա վիճակի համար:

    Իհարկե, չէ՛. ՀՅԴ-ն միայն սուրբ և հայրենանվեր գործեր է արել, լավա իրավիճակից ելնելով Նեմեսիսը ՀՅԴ-ի դրոշի ներքո է կատարվել, թե չէ դրանից բացի էլ ինչ էիք բարձրաձայնելու: Դա էլ հարց է դեռ, թե ՀՅԴ-ն է կազմակերպել, թե առանձին ՀՅԴ-ականներ այլ քաղաքական կողմնորոշում ունեցողների հետ միասին:

    Կարճ ասած, նմանվել եք եհովայի վկաների, որոնց ինչ էլ ասես-չասես, մեկա իրենք հավատում են իրենց ճշմարտացիությանը: Գոնե մեկ-մեկ ձեզ կողքից նայեք:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Շատ ճիշտ է ասված:

    • Ռուսլան Բարսեղյան says:

      Տիգրան ջան քեզ խոհուրդ կտամ լավ, շատ լավ ու մանրամասն ծանոթանալ Հայոց Պատմությանը 1890թվականից մինչև մեր օրերը, հետո նոր հայտարարություններով հանդես գալ, ով ծանոթ է իրական պատմությանը`չի կարող հերքել ՀՅԴ-ի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, ես չեմ մեղադրում շարքային քաղաքացիներին, մեղադրում եմ այն >, ովքեր ստով ու կեղծիքով են լցնում մարդկանց ուղեղները ՀՅԴ-ի հարցում: ՀՅԴ-ն այն կառույցն է, որ ԽՍՀՄ տոտալիտար իշխանության ժամանակ արեց ամեն ինչ`սփյուռքի ձևավորման ու կայացման համար, արդյունքը այսօր շատ պարզ է`մենք ունենք հզոր Սփյուռք, մնացաց հարցերին չեմ էլ ուզում անդրադառնամ /մեղադրանքների ճղճիմության աստիճանից ելնելով/ :

  2. Մարգար Մախսուդյան says:

    Եթե վերոգրյալը ՀՅԴ-ն համարում է հակափաստարկ կամ վարկաբեկիչ տեղեկություն, ապա կարող եմ եզրակացնել, որ գաղափարական առումով ողբալի վիճակում է գտնվում:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՅՀԴ-ը վերջապե՛ս հանգիստ պիտի թողնի հայ ազգին:

  4. zaven says:

    Էտ թոշակառու կուսակցության մասին չարժե խոսել, բնության և հասարակության մեջ ամեն ինչ տարիքի պատճառով վախճանվում է: Ես գործի բերումով անցյալում շփվել եմ այդ կուսակցության մի քանի բարձրաստիճան անդամների հետ և աներկբայորեն կարող եմ պնդել, որ նման անդամներ ունեցող կուսակցությունները ապագա չունեցող են:

  5. Անի says:

    Զավեն հաճախ «թոշակառուներն» ավելի գերադասելի են քան նորելուկ փսլնքոտները, որոնք իրենց քաղաքական տհասությունն ու սնանկությունը փաթաթում են ՀՅԴ-ի վզին, փորձելով այդ կերպ թաքցնել սեփական արկածախնդրությունը,,, ինչ վերաբերում է Գեղամ Մանուկյանին ապա նրա ամեն խոսքը կշռադատված է, ուստի չի կարելի նրա հետ չհամաձայնել,,, ափսոս, որ որոշ «դաշնակցականներ» գերարժեքության բարդույթով են տառապում և գործիք դառնում Դոն Քիշոտների ձեռքին

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031