Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում պատվիրակներն իրենց մտահոգությունը հայտնեցին ֆուտբոլային կազմակերպությունների կառավարման և աշխատանքի թափանցիկության հետ կապված: Մասնավորապես նախազգուշացում է տրվել ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին:
Վեհաժողովի աշխատանքների ընթացքում քննարկվել է բրիտանացի պատվիրակ Միշել Քոնարթիի զեկույցը «Ֆուտբոլային կառավարման բարեփոխումներ» խորագրով: ԵԽԽՎ պատվիրակը ՖԻՖԱ-ից նոր քվեարկություն է պահանջել՝ կասկածի տակ դնելով այն ընտրության արդյունքները համապատասխան որի՝ 2022-ի Աշխարհի գավաթի առաջնությունը պետք է անցկացվի Քաթարում:
Պատվիրակը, հղում կատարելով բրիտանական «Sunday Times» պարբերականին, հայտարարեց. «ՖԻՖԱ-ի Քաթարի փոխնախագահը խոշոր չափերի գումար կաշառք է տվել աֆրիկյան և տեղական առաջատար ֆուտբոլային կազմակերպություններին, որպեսզի քվեարկեն Քաթարի օգտին»:
Ուստի պատվիրակը, կասկածի տակ դնելով քվեարկության արդյունքները՝ պահանջում է ՖԻՖԱ-ին նոր քվեարկություն կազմակերպել:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ