Ինչպես հայտնի է՝ այսօր «Գալա» հեռուստաընկերության լրագրողը «Եռաբլուր» այցելած Սերժ Սարգսյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի շփման գոտում ակտիվացումն ու ագրեսիվ պահվածքը, որին ի պատասխան նա խորհուրդ էր տվել դիմել երկրի պաշտպանության նախարարին: Երբ լրագրողը նրան հիշեցրել էր, թե դո՛ւք եք երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը, նախագահը հեգնել էր՝ ասելով. «Իյա՜, իրո՞ք»:
Լրագրող-հրապարակախոս Համլետ Մոսինյանն, անդրադառնալով նախագահի պատասխանին, այն որակեց արհամարհանք լրատվամիջոցների նկատմամբ: Ըստ պարոն Մոսինյանի, երկրի նախագահը մշտապես վատ պահվածք է դրսևորում ոչ իշխանական , այսպես ասած իրեն չենթարկվող լրատվամիջոցների նկատմամբ ու, չգիտես ինչու, նրանց դիտարկում է որպես հակառակորդ: Անգամ, ըստ մեր զրուցակցի, նախագահը մի առիթով անվանական հայտարարել է, որ որոշ թերթեր չի կարդում, օրինակ` «Չորրորդ իշխանությունը»: Թեև Համլետ Մոսինյանի ասելով, ամենափոքր քաղաքի քաղաքապետն էլ չի կարդում, նրա համապատասխան աշխատակիցներն են կարդում ու զեկուցում:
«Շատ տգեղ է, երբ գերագույն-գլխավոր հրամանատարը չի ցանկանում պատասխանել այդ կարևոր հարցին ու իրեն չենթարկվող լրատվամիջոցներին դիտարկում է որպես հակառակորդ: Նախագահը չպիտի պատասխանի միայն ընտրովի լրատվամիջոցների ընտրովի հարցերին: Մենք բազմիցս համոզվել ենք, թե Գյումրի եկած նախագահը ինչ վերաբերմունք ունի իր հետ բերած տնական լրատվամիջոցների հանդեպ և ինչ վերաբերմունք տեղական լրատվամիջոցների նկատմամբ, որոնք կարող են չպլանավորված, սուր հարցեր հնչեցնել: Ամեն մի վատ օրինակ վերցնում է իր մեծ եղբորից` Պուտինից, Պուտինը նստում ժամերով, հատ-հատ պատասխանում է բոլոր լրատվամիջոցների հարցերին, բա էս մի լավ բանը չէ՞ր կարելի ընդօրինակել: Փոխանակ էնպիսի մի բան ասեիր, որ հպարտանայինք մեր երկրի գերագույն- գլխավոր- հրամանատարով, էնպիսի մի արտահայտություն ես թույլ տալիս, որ ժողովրդի բերանի ծամոնն է դառնում, ինչո՞ւ…Ես անկեղծորեն զարմացած եմ, որ բանասիրական կրթություն ունեցող, այսքան տարիների քաղաքական գործիչ Սերժ Սարգսյանը մտքի, տրամաբանական սխալներ է թույլ տալիս ու այնպիսի պատասխաններ է տալիս, որ դրանք դառնում են «թևավոր խոսքեր»: Գուցեև նրա երկրորդականներն են խորհուրդ տվել`մի պատասխանի, որ պատմության մեջ չընկնես, բայց նա իր չպատասխանելով ավելի շատ է պատմության մեջ ընկնում: Ադրբեջանցիների հետ քաղաքակիրթ լեզվով խոսելը բացարձակ անիմաստ է, նրանք մի լեզու են հասկանում. ուժի լեզուն է, ցավալի է, որ մենք վերջերս շատ զոհեր ենք տալիս, մեր մի զոհն էլ նրանց հարյուր զոհերն արժի, բա ասելու բան չկա՞ր էս օրով:
Ես հիշում եմ մի դրվագ իմ ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հարցուպատասխանից, մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ իր պատասխանը: Նա Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությամբ պատասխանում էր ժողովրդի հարցերին, ես նրան հարց էի ուղղել գրավոր`առաջարկելով Գյումրիում ստեղծել ռազմական թանգարան, որտեղ երևար հայ և ռուս ժողովուրդների ռազմական համագործակցությունը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ի՞նչ ասի, որ լավ լինի, `ասաց, թանգարան այն բաների համար է, որոնք այլևս չկան.մեր և ռուսների ռազմական համագործակցությունը շարունակվում է, ուրեմն թանգարանի կարիքը չկա: Հիմա ի՞նչ, Երևանում Հայաստանի պատմության թանգարան կա, ուրեմն Հայաստանն այլևս չկա՞: Գյումրի ծառայության եկող ռուս զինվորների մեծ մասն անգրագետներ են, չգիտեն, թե հայ ժողովուրդը ինչ քաջարի ժողովուրդ է, ռուսների հետ ինչ պատերազմների է մասնակցել: Եթե գան ու ծանոթանան պատմությանը, առաջին օրվանից հարգանք կտածեն մեր նկատմամբ, կհասկանան ինչ կռվող ազգ ենք եղել: Չպիտի մոռանանք, որ Ռուսաստանի ողջ պատմության ամենամեծ զորավարը համարվում է հայազգի Շահսուվարյանը`Սուվորովը, ոչ թե Կուտոզովը, նույնիսկ Ժուկովը:
Կարդացեք նաև
Ես անկեղծ ասած տխրեցի այսօրվա կատարվածից, գլխավոր գերագույն- գլխավոր հրամանատարը, նորից եմ կրկնում, այնպիսի մի պատասխան պիտի տար, որ դրական իմաստով թևավոր խոսք դառնար նրա ասածը, մենք հպարտանայինք իրենով ու ավելի ապահով զգայինք մեզ, իսկ ադրբեջանցիները խորհելու լուրջ պատճառ ունենային»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լրագրողը թող իմաստ պարունակող հարց տար, նախագահն էլ պատասխաներ…Կարծում եմ, որ առնվազն վերջին 7-8 ամիսներին Ադրբեջանը առավել ագրեսիվ է, դա նորություն չէ, այդ մասին երևի մի 45456546566 անգամ էլ տարբեր մակարդակներով հայտարարվել և վերլուծվել է, և լրագրողն էլ մի5654655656 անգամ լսել է այդ մասին, բայց…դե ոնց կարելի է պահը բաց թողնել ու նախագահին էսօրվա օրով հարց չտալ: Բա էլ ուր մնաց ինքնահաստատվելու ցանկությունը, մյուս լրատվամիջոցների մոտ հպարտանալու ցանկությունը, թե բա տեսեք-տեսեք Եռաբլուրում նախագահին հարց տվեցի…էլ ոնց կլիներ: Այդ լրագրողը դեռ հարց է, Հայաստանի քարտեզի վրա գոնես սահմանամերձ շրջանների տեղը գիտի, թե…………….
Դրանից ավելի կարևոր հարց ազգի համար էլ ո՞րն է: Հայաստանի տնտեսությունը նվիրեցի՛ն ռուսին՝ «անվտանգության» համար իբր թե:
Ուզում եմ իմանալ, Համլետ Մոսինյանը որ թերթի լրագրողն է?, ինչպես է հայտվել Գյումրիում, և ինչու չի բնակվում իր հայրենի կամ մայրենի Ալավերդիում?
100-հազարավոր մարդիկ ՀՀ-ն են լքել, գնացել օտար երկրներ, որ ես Գյումրի եմ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ, ինչ վատ բան եմ արել: Սա ավելի մեծ քաղաք է, քան իմ ծննդավայրը եւ լրագրողական աշխատանքի ավելի մեծ հնարավորություն ունի: Բացի այդ, որպես ժաժքից այստեղ շատ թանկ մարդիկ կորցրած անձ /1988-ին եւս այստեղ էի ապրում և աշխատում/, պարտք ունեի այս քաղաքին տալու, չիրականացված ծրագրեր ունեի այստեղ կատարելու: Ուստի, վերադարձել եմ իմ սիրելի քաղաք: Ում դուր չի գալիս, թող հեռու մնա ինձնից կամ իր իսկական անունով հանդես գա:
Եթե արձագանքողը թերթ կարդար, կիմանար, թե որ թերթի լրագրողն եմ:
Այդ մարդու մտավոր մակարդակը դա է: Ին?չ եք ուզում այդ քաջ նազարից:
լտպ- կոչվող Հայաստան երկրի հիմնարար քանդարար առաջին նախագահն էր , որ Հայաստան երկրի էլ ավելի արագ ավերման համար, դիտավորյալ Արցախից ընտրեց ու բերեց ու էստաֆետան կարգով երկրի իշխանությունը
փոխանցեց ամենա ամենաանարժան մարդկանց, հանձինս ծուռ բերան, մարդասպան ռ.ք. ու տրամաբանելու ունակությունից զուրկ, վերջինիս հանցակից, այժմյան իշխանությունը կաշառքով ու հովանավորչությամբ, հիմնականում գող ու ավազակներով հավաքագրած, խարդախությամբ նախագահի աթոռը զավթած, տհաս ու դեմագոգ ս.սարգսյանն… Սրանք էլ իրենց առնետային – ջհուդամասոնական թալանչիական վարքագծերով արդեն 18 տարի է, որ իրենց թայֆաններով մինչեվ օրս թալանում են երկիրը ու իրենց բարոյաէթիկական ՈՉ մարդկային արժեքներով, հոգեվոր տրավմայի են ենթարկում ամբողջ Հայ ժողովրդին…
Վերջին ժամանակահատվածում Հանրապետության սահմանամերձ շրջաններում մեր զինվորների սպանությունների հաճախականացումների , Գյումրիի ողբերգական դեպքերի հետաքննությունների ձգձգման անորոշություններից ելնելով , Հայ հասարակության մեջ առաջանում են անկումային – հոգեբանական, անպաշտպանվածության տրամաբանական հարցադրումներ : Տուժած ընտանիքներին սփոփման, հետագա նմանատիպ դավադրությունների չեզոքացման, հուսադրական, ծրագրային միջոցառումների կազմակերպման խոսքն էին ակնկալում, <> ս.սարգսյանից, իրեն վաղուց սպասող մարդիկ, լրատվական ներկայացուցիչները… Եվ ահա այդ պաշտոնը զավթած նախագահի կողմից, ի պատասխան լրագրողի իրադրության պարզաբանման խնդրանքին, ինչպես միշտ եվս այս անգամ, հնչեցվեց , կծու խոսքով համեմված,, իր պաշտոնին ՈՉ սազական, սերժի հրթական “բոցը”` Իյա՜, իրո՞ք, հա՜հա՜հա՜… Այս օրերին Իր ժողովրդի մղձավանջային ապրումների հանդեպ նման վերաբերմունքը եվս մի անգամ ընդգծում ու ավելացնում է, իր ու իր խուժանային գործելակերպով աշխատող վարչախմբի նկատմամբ ժողովրդի ՀԱԿԱԿՐԱՆՔԸ… Յուրաքանչյուր մարդ, անկախ ազգությունից, որն ապրում է Հայաստանում, այս տեսարանը դիտելուց հետո, ակնհայտ է միայն ափսոսանք ու հիասթափություն պիտի ապրի, իր պարտականությունները մինչեվ հիմա Չգիտակցող, մեղմ ասած ՈՉ ադեկտվատ , նման “նախագահ” ունենալու համար… …