Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ի վերուստ հայերը չեն կարողանում իրար հետ տասնյակներով բիզնես անել` փոխվստահության պակասից»

Հունվար 28,2015 19:30

Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով, ըստ ամերիկյան «Հերիթեյջ ֆաունդեյշըն» (The Heritage Foundation) կազմակերպության,  այս տարի նահանջ է գրանցել:

Կազմակերպության հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս 2015» հետազոտության տվյալներով` վարկանիշային աղյուսակում Հայաստանը-ն 67.1 միավորով 52-րդ տեղում է, իսկ անցյալ տարի 41-րդ տեղում էր: Մեր երկրի գրանցած տնտեսական ազատության անկման 10 կետերից մեկը, որտեղ ամենաշատ անկումն է եղել, դա սեփականության իրավունքների պաշտպանության, աշխատանքի ազատության եւ արժութային ազատության ոլորտներն են: Ըստ զեկույցի, Հայաստանը դեռեւս գնահատվում է որպես տնտեսական միջին ազատություն ունեցող երկիր: Ի դեպ, ինչպես նշված է զեկույցում, Վրաստանը 22-րդ տեղում է, այս երկրի տնտեսությունը գնահատվել է որպես` հիմնականում ազատ: Իսկ Եվրասիական տնտեսական միության երկրներից

Ռուսաստանը զբաղեցրել է 143-րդ տեղը, Ղազախստանը՝ 69-րդ, Բելառուսը՝ 153-րդ:
Aravot.am-ի հետ զրույցում Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն մեկնաբանելով «Հերիթեյջ ֆաունդեյշըն»-ի զեկույցը, նշեց, որ խոսքն այն մասին, թե նմանատիպ սեփականությունը, կամ համարժեք անառողջ սեփականությունը, սեփականության եկամտաբերությունը  Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, ինչ մակարդակի վրա է: Այսինքն, ըստ Մելքումյանի, նույն սեփականությունը Հայաստանում մի քանի անգամ շատ ավելի քիչ եկամուտ կբերի. «Խոսքն այն մասին է, թե ինչ պայմաններ կան Հայաստանում այդ սեփականության շահագործման, արդյունավետ կառավարման համար, ի տարբերություն այլ երկրների: Եթե վերցնենք արտադրական հզորությունները, գործարանները, ասենք` հաստոցային պարկով, ենթակառուցվածքներով ու այս նույնը համեմատենք այլ երկրների ու մեր հարեւան երկրների, կտեսնենք, որ այստեղ մի խնդիր ունենք.սեփականության գինը բխում է նրա երաշխիքներից, սեփականության ինստիտուտի հետագա աշխատելու պայմաններից, եւ, իհարկե, շահութաբերությունից»:

Պարոն Մելքումյանը նկատեց, որ Հայաստանում շահութաբերությունը փոքր է, արտադրական տիպի սեփականությունները  վնասով են աշխատում: Ըստ տնտեսագետի, մեկ այլ խնդիր էլ կա` սեփականությունները, որոնք տարբեր բիզնեսներ են ներկայացնում, մեծ մասը ավելի շատ են բանկերում գրավի ու վարկի տակ լինում, քան այդ նույն տիպի սեփականություններն այլ երկրներում:

Սեփականության հետ կապված մյուս խնդիրն, ըստ պարոն Մելքումյանի,  սեփականության ինստիտուտի  նույնատիրական բնույթն է. «Այսինքն, այլ երկրներում կորպորատիվ կառավարման հիմքով են կառավարում սեփականությունը, մեզ մոտ դրանք կառավարվում են ավելի մենատիրական դիրքով, ոչ թե մենաշնորհային, այլ` մենատիրական` 1-2 սեփականատերեր են, որի արդյունքում ռիսկերն ավելի մեծ են: Մի բան է, որ 1-2 բաժնետերեր են լինում, այլ բան է, որ շատ են բաժնետերերը: Հայաստանի տնտեսական պատմության մեջ մասնավոր ինստիտուտի պատմությունը այդպես է դասավորվել, ի վերուստ հայերը չեն կարողանում իրար հետ տասնյակներով, հարյուրներով բիզնես անել` փոխվստահության պակասի, մշակույթի բացակայությունից եւ ընթացիկ կառավարմանը խառնվելու իրենց մղումով»:

Պատգամավորի դիտարկմամբ` խնդիրն իրավական ակտերի, օրենքների վատ լինելը չէ, կամ վատ վարչարարությունը չէ, որ ասենք` մեկն եկել է ու խեղդում է, այլ խոսքը պայմանների մասին է. «Այսինքն` բիզնեսի ազատությունը, որ քո փողը, ջանքերը դնում ես, ի՞նչ եկամուտ է բերում քեզ: Պատահական չէ, որ ավելի քիչ սահմանափակումներ ունեցող երկրներում փողը լցվում է, որովհետեւ այդտեղ ավելի շատ են եկամուտները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031