Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամալ Քլունի. «Ցեղասպանությունների միջև՝ հոլոքոստ և գենոցիդ, տարբերություն դնելը ճիշտ չէ». «Փաստինֆո»

Հունվար 28,2015 19:17

Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում տեղի ունեցավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի լսումները։ Մեծ Պալատում լսումների ավարտից հետո -ի «Փաստինֆո»-ի թղթակցի հարցերին է պատասխանել Հայաստանի կառավարությունը ներկայացնող Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի անդամ, միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին։

-Տիկին Քլունի, դատարանում ձեր ելույթի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատին մեղադրեցիք դատական սխալներ թույլ տալու մեջ՝ նշելով, որ ցեղասպանության վերաբերյալ գնահատականն այս գործում անհրաժեշտ չէր, կարո՞ղ եք մանրամասնել։

-Առաջին հերթին մենք դատարանում ցանկանում էինք ներկայացնել, որ դատարանի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում։ Ստորին պալատը եզրահանգել էր, որ ցեղասպանությունն անհայտ և անապացուցելի է՝ առանց օգտագործելու իր տրամադրության տակ առկա փաստահավաք գործիքներից որևէ մեկը:
Ինչպես գիտենք 1915թ․-ին սպանվեցին 1,5մլն հայեր, և ցեղասպանությունների միջև՝ հոլոքոտ և գենոցիդ, տարբերություն դնելը, մեկը համարել հաստատված, մյուսի եղելությունը վիճարկելը, ճիշտ չէ։

Մենք առաջին հերթին դատարանից խնդում էինք ճշգրտել ստորին պալատի կատարած սխալները և հույս ունենք, որ այդպես էլ կլինի։

-Տիկին Քլունի, ինչպիսին են Ձեր տպավորությունները Փերինչեքի կողմի ներկայացրած փաստարկներից։

-Չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը մտահոգված է, թե ինչ կասի պարոն Փերինչեքը տեղի ունեցած իրադարձություների վերաբերյալ։ Մենք գիտենք, որ Փերինչեքը Թուրքիայի դատարանի կողմից դատապարտված է և ռասիստ, ինչպես որ գտել էր Շվեյցարիայի դատարանը։ Հայաստանը գործում 3-րդ կողմ էր, և գործն իրականում Փերինչեքի և Շվեյցարիայի միջև էր։ Հայաստանի և մեզ համար կարևոր էր ցույց տալ, որ Հայաստանը չի վիճարկում խոսքի ազատությունը։

Թուրքիայում կան տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ևս պետք է հնարավորություն ունենան բանավիճել այս հարցերի շուրջ։ Մենք գիտենք նաև Հրանտ Դինքի գործից, որը ևս հասավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։Եթե դուք ցեղասպանության մասին Թուրքիայում ասեք ճշմարտությունը, ապա կդատապարտվեք թուրքությունը վիրավորելու համար։

Մանրամասները կարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ջեֆրի Ռոբերթսոնի (Geoffrey R. Robertson) ելույթը հոյակա՛պ էր: Ստրասբուրգի Մարդու իրավունքների այս եվրոպական դատարանում նա ներկայացնում է Հայաստանի շահերը: Միայն այս ելույթի համար արդեն այս մարդուն ՀՀ ամենաբարձր մեդալով պիտի պարգևատրել: Հալալա էս մարդուն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031