Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ. «Ազատություն»

Հունվար 28,2015 19:04

Պաշտոնական Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ, այսօր «Ազատության»-ն ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը:

Հիշեցնենք, ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքրվել էր Ասկերովի ճակատագրով՝ հայտարարելով, թե նա Ռուսաստանի քաղաքացի է, և ինչո՞ւ Ռուսաստանը որևէ հայտարարություն չի անում իր քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ։ Ի պատասխան, Լավրովն ասել էր, թե նրան հայկական կողմն է ձերբակալել, այդ իսկ պատճառով հարցը կքննարկեն հայկական կողմի հետ։

«Այստեղ որևէ լուրջ խնդիր չկա, և այդ հարցը քննարկման ենթակա չէ», – ասաց Բաբայանը։

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031