«Եվրոպան պետք է ցույց տա, որ վախեցած չէ և շարունակելու է օգտագործել երգիծանք և հումոր»,-այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երրորդ օրը, «Ահաբեկչական գործողությունները Փարիզում» թեմայով հրատապ քննարկումից հետո ԵԽԽՎ-ն նման հայտարարություն է տարածել: Համաձայն հայտարարության՝ «փարիզյան հարձակումները ուղղված էին ժողովրդավարական և ազատության համընդհանուր արժեքների դեմ»:
Պատվիրակների մեծամասնությունը, հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքին, նշեցին, որ երգիծանքը, այդ թվում նաև մերկացնող քննադատությունը, ներառյալ կրոնական քննադատությունը՝ որպես ազատ կամարտահայտման իրավունքի բաղկացուցիչ, չեն կարող համարվել ատելության խոսքի տարածում, վիրավորանք կամ սադրանք:
Նշենք, որ ԵԽԽՎ փարիզյան իրադարձությունների առնչությամբ նաև բանաձև է ընդունել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ