Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Մլքեյան. «Խորհրդային բանակում ծառայության իմ 2 տարին կորուստ եմ համարում»

Հունվար 28,2015 17:55

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյանը ժամանակին ծառայել է խորհրդային բանակում եւ այդ երկու տարիները կորուստ է համարում:

Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված արվեստագետը նշեց. «Շատ ափսոսում եմ, որովհետեւ այդ երկու տարին ես կարող էի դեռ տակավին երիտասարդ տարիքում ծառայել իմ երկրի համար, իմ անկախ պետության համար եւ շատ ավելի երջանիկ կլինեի: Իրապես բանակն իր մեջ ունի դաստիարակության ու տղամարդ ձեւավորելու պահ, բայց այն ժամանակ Խորհրդային Միության բանակում խնդիրը ազգային չէր դրվում: Ինչ վերաբերում է մեր օրերին, այսօր կոչ եմ անում հայ ազգի երիտասարդներին՝ իրենց երկրի ու ժողովրդի համար գնալ եւ երկու տարի ծառայել, մանավանդ ծառայությունն իր հետ բերում է նաեւ լիքը դրական արդյունքներ:

Խորհրդային բանակում ծառայության իմ երկու տարին երեւի թե կորուստ համարեմ, այդ ընթացքում ես իմ մասնագիտական խնդիրներն ավելի լավ կլուծեի: Փոխարենը սիրով կծառայեի հայկական բանակում: Այնպես որ՝ կոչ եմ անում մեր երիտասարդներին, որ անպայման գնան ու պաշտպանեն մեր երկիրը, մենք շատ լավ ազգ ենք, ոչ մի դեպքում իրավունք չունենք կորցնելու այն ձեռքբերումները, որ երբեւէ ունեցել ենք: Իսկ այսօր, եթե որոշակի չլուծված խնդիրներ ունենք, ոչի՛նչ ժամանակի ընթացքում դրանք էլ կհաղթահարենք ու կդառնանք երկրագնդի ամենալավ երկրներից մեկը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ երգչախմբի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031