Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ԵԽԽՎ-ն կորոշի ՌԴ պատվիրակների ձայնի իրավունքը վերականգնել-չվերականգնելու հարցը

Հունվար 28,2015 17:50

«ԵԽԽՎ հանձնաժողովը շարունակում է իր մտահոգությունը հայտնել Ռուսաստանում հ/կ-ների դեմ գործող «արտասահմանյան գործակալների» մասին օրենքի վերաբերյալ, որի թիրախում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անկախ կազմակերպությունները, որոնք արտասահմանից դրամաշնորհներ են ստանում: Սա Վենետիկի հանձնաժողովը համարում է անհամատեղելի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին»,-այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է ընդունել ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը:

Այն լուրջ մտահոգություն է հայտնում ՌԴ իշխանությունների՝ ՌԴ-ում հայտնի իրավական աջակցություն տրամադրող և խոշտանգումների զոհ դարձած անձանց վերականգնողական աշխատանքներ իրականացնող «Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի» նկատմամբ վարած սպառնալիքի քաղաքականության վերաբերյալ: Նշենք, որ 2011-ին այս կազմակերպությունն արժանացել է ԵԽԽՎ մարդու իրավունքների մրցանակին:

Մասնավորապես ԵԽԽՎ հանձնաժողովը դատապարտում է այն, որ ՌԴ արդարադատության նախարարը հունվարի 19-ին այս կազմակերպությունը ներառեց «արտասահմանյան գործակալների» ցուցակում, որոնք իբր բացասական ազդեցություն են գործում երկրի կառավարման մարմինների, ոստիկանության և քննչական մարմինների գործունեության վրա: Հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում, թե այս դասակարգումը հնարավոր է հանգեցնի նշված կազմակերպության գործունեության դադարեցմանը:

ԵԽԽՎ հանձնաժողովը, հաշվի առնելով ՌԴ իշխանությունների նման պահվածը, մասնավորապես ՌԴ արդարադատության նախարարի որոշումը, իր հայտարարության մեջ կասկածի տակ է դնում ՌԴ իշխանությունների կամքի դրսևորումը միավորումների ազատության հարցում և ԵԽԽՎ-ի հետ համագործակցության առումով:

Հավելենք, որ այսօր ուշ երեկոյան ԵԽԽՎ-ն ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում կքննարկի ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունների հարցը: Հիշեցնենք, որ ռուս պատվիրակները մինչև 2014-ի ավարտը զրկված էին ձայնի իրավունքից: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին օրը անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերը կրկին վիճարկեց ռուս պատվիրակներին՝ ձայնի իրավունք տրամադրելու հարցը, նրան միացան ևս 30 պատվիրակներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031