Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեղադրում են Ադրբեջանին. Դավիթ Շահնազարյան. Lragir.am

Հունվար 28,2015 17:45

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությունն աննախադեպ է հրադադարի արդեն 20 տարվա ընթացքում: Այս մասին Lragir.am-ի հետ զրուցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան, 1992-95 թթ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:

Ըստ նրա, այսպիսով համանախագահները հրաժարվել են իրենց «բալանսավորված» մոտեցումից և հստակ մեղադրել են Ադրբեջանին թե հրադադարի խախտման պատասխանատվությունը կրելու, թե հայ-ադրբեջանական սահմանում և թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ստեղծման մեջ:

Հիշեցնենք, որ այդ հայտարարությունում ասվում է. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ կարգավորելու՝ իր ստանձնած պարտավորություններին»:

«Այսինքն՝ արդեն նախքան այդ հայտարարությունը համանախագահներն այդ կոչն են ուղղել Ադրբեջանին»,- ասում է Դավիթ Շահնազարյանը: Անդրադառնալով հայտարարության այն հատվածին, թե «մենք կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ», Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այս ասիմետրիկ մոտեցումով առաջին անգամ համանախագահները հաշվի են առել իրողությունները, և պատասխանատվությունը դրել են Ադրբեջանի վրա:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031