Նախկինում տեղեկացրել ենք Իջեւան քաղաքի Վասիլյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման շենքի կից շինությունում առանց շինարարական թույլտվության աշխատանքների, այդ կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից կատարվող ստուգումների մասին:
Հունվարի 15-ին Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը պաշտոնական գրությամբ դիմել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանին, ուր հայտնել է, որ վերոհիշյալ շինությունում «անհայտ անձանց կողմից կատարվում են ինքնակամ շինարարական աշխատանքներ՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի»: Քաղաքապետը ոստիկանապետին խնդրել է նրա միջամտությունը «ինքնակամ շինարարությունը շտապ դադարեցնելու, շինարարությունը իրականացնող անձանց եւ շինության սեփականատիրոջ ինքնությունը պարզելու նպատակով, համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»:
Քաղաքապետ Վարդան Ղալումյանը մեզ հայտնեց, որ ոստիկանապետին է դիմել ինքնակամ շինարարություն կատարած անձանց, շենքի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու համար, որպեսզի անօրինական շինարարության կապակցությամբ վարչական վարույթ հարուցեն, կարողանան այդ մարդկանց պատշաճ կերպով հրավիրել քաղաքապետարանի վարչատուգանային հանձնաժողովի նիստին:
Հունվարի 20-ին ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը պաշտոնապես պատասխանել է քաղաքապետի դիմումին, գրելով՝ «Ձեր 15.01.2015թ. թիվ 09 գրության հիման վրա ոստիկանության Ւջեւանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի լրիվությունը, ամբողջականությունը եւ օբյեկտիվությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով խնդրվում է հայտնել՝ Իջեւան քաղաքի Վասիլյան 3 հասցեում գտնվող հողամասը եւ շինությունը ում սեփականությունն են հանդիսանում, սեփականատերը գույքահարկերը պատշաճ կերպով վճարե՞լ է, թե՝ ոչ»:
Կարդացեք նաև
Ոստիկանության բաժնի պետը նաեւ քաղաքապետին խնդրել է տրամադրել Իջեւանի Վասիլյան 3 հասցեում կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանի տարածքային զարգացման եւ քաղաքաշինության բաժնի աշխատակիցների կողմից հունվարի 15-ին կազմված արձանագրության կրկնօրինակը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Արա էս մեր միլպետը Մարս մոլորակիցա թե Իջևանից անտեղյակա?Էնա Վրդոյին ՝ Վարդան Ղալումյանին որ կալանավորի սաղ քրեական օրենսգրքի հոդվածները նաղդ վրենա :Ինչեք թատրոն տալի:
Եթե Իջևանի համայնքի ղեկավարը չգիտի թե իր ղեկավարած տարածքում ինչը ումն է, ավելի լավ կլիներ երեկ երեկոյան իր ընկերների հետ հասարակական կարգը խախտելու փոխարեն նայեր համանքի գույքերի ցուցակը: Իսկ ոստիկանապետն ավելի ճիշտ կլիներ համանքապետի գրությունների պատասխանը տար առձեռն, նոր բաժնից թողներ:
Սենսացիա սիրողներին է վերաբերում:
Թողեք քաղաքը դառնա քաղաք:
Համեմատեք այսօրվա Իջևանը նախկին տարիների հետ:
Քննադատումը պետք է կոնստրուկտիվ լինի, ոչ թե ինքնանպատակ:
Ի դեպ, ոչ մի շահ չեմ հետապնդում, պարզապես Իջևանցի եմ:
Իհարկե, այս անհեթեթությունն իջևանցիներին առավել շատ ու խոր է հուզում, քան ասենք, երեկ մարզպետարանի վարչական շենքի հարևանությամբ, նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի տղաների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը, որի արդյունքում միջադեպի մասնակիցների մի մասին Ոստիկանության Իջևանի նաժնի աշխատակիցները բերման են ենթարկել: Հավանաբար այս մասին գրելու ցուցում դեռ չի տրվել, իսկ այն, ինչի մասին անընդմեջ գրում էս, հարգարժան Ոսկան, դա պարզապես պաթոլոգիկ ատելություն է առանձին անհատների և երևույթների նկատմամբ, որն իհարկե լրագրողին պատիվ չի բելում: Հավատա, եթե ՛՛Առավոտ՛՛-ը, որը ես սիրով եմ կարդում, Տավուշը լուսաբանող այլ լրագրող ունենար, գոնե ես, քո հեղինակած հոդվածները չէի կարդա:
Հարգելի Գարեգին, այդպես էլ չբարեհաճեցիք ներկայանալ ձեր իսկական անուն ազգանունով, երեւի ինչ-որ բանից խուսափում եք: Իջեւանից հայտնում են, որ դուք իրականում կին եք; Սակայն դա կարեոր չէ, կարեւորը մարդկային որակներն են: Ես ինչ-որ բան եմ լսել Իջեւանում երեկ երեկոյան տեղի ունեցած վեճի մասին, սակայն ոստիկանությունից դեռ չեմ ճշտել մասնակիցների անունները: Անպայման այդ մասին նյութ կտամ: Սակայն չեմ կարող չճշտված լուր տալ եւ հետո հերքել այն: Իսկ դուք շարունակեք իմ նյութերի տակ տհաճ մեկնաբանություններ գրել: Դա նշանակում է , որ դուք անտարբեր չեք իմ գրածների հանդեպ: Սեւ պիառն էլ պիառ, ինչպես ասում է իմ ծանոթներից մեկը:
Հետաքրքիր է, երբ ինչ որ նյութ անմիջական կապ է ունենում Ներսիսյան Վարուժանի անվան հետ , տվյալ նյութի տակ հայտնվում են բազմաթիվ քոմենտներ տարբեր տեսակի անգրագետ բառապաշարով, եթե ուշադրություն դարձնեք կնկատեք:
Գարեգին,չնայած իմ հորդորին,շարունակում եք չներկայանալ ձեր իսկական անուն ազգանունով, անանունի դիմակի տակ թաքնվելով՝ շարունակում եք ինձ խրատել; Երեւի ինչ-որ բանից վախենում եք: Իջեւանից ինձ ասացին, որ իրականում դուք կին եք; Սակայն դա կարեւոր չէ, կարեւորը մարդու որակն է: Հիմա Իջեւանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Ես ինչ-որ բան եմ լսել Իջեւանում տեղի ունեցածի մասին, սակայն մանրամասները դեռ չեմ ճշտել ոստիկանությունից: Սխալ, չճշտված լուր չեմ կարող տալ, հետո հերքել: Իսկ դուք շարունակեք տհաճ մեկնաբանություններ գրել իմ նյութերի տակ: Դա նշանակում է, որ անտարբեր չեք,եւ դա լավ է: Ինչպես ասում է իմ ծանոթներից մեկը, սեւ պիառը եւս պիառ է:
Խորհուրդ ներկայիս Իջևանի ոստիկանապետին՝ Կարեն Հակոբյանին, Անդրանիկ Ազիբեկյանի սխալներից խորհուրդներ վերցրեք և քիչ շփվեք Վարուժան Ներսիսյանի շրջապատի հետ, հատկապես Արտակ Ավետիսյանի հետ, եթե չեք ուզում հայտնվեք ճաղերից այն կողմ:
Տեսնես ինչ սկզբունքով է Վլադիմիր Գասպարյանը նշանակումներ անում, մի թե չունեն խելացի, բանիմաց, փորձառու կադրեր, որ մեր Իջևան քաղաքին նման կադր են ուղարկել, ժողովրդին ծառայելու փոխարեն ինտրինգներ է անում:
Եթե չեմ սխալվում Իջևանի քաղաքապետը Ղալումյան Վարդանն է: Եվ յուրաքանչյուր ոք գրում է իր կարծիքը,իսկ ինչ մնում է գրագետ թե անգրագետ,ապա սա հայոց լեզվի իմացության քննություն չէ, այլ առնվազն տեսակետների շարադրում:
Ցավոք սրտի այսօր Իջևանում հասարակական կարգ են խանգարում միայն ոստիկանները, ովքեր անգործության մատնված զբաղված են փայտի ցեխերին կրիշավատ անելով, արժեքն Իջևանցին լավ գիտի ամսեկան 150000 – ից 300000 դրամ: Սահմանամերձ գոտում մեծ դժվարությամբ գոյատևող մարդու կաշին քերթելով եք զբաղված պարոն միլպետ: Երբ եք կշտանալու ու ես ժողովրդին հանգիստ թողնելու?
Հարգելի, մեծարգո պ-ն Սարգսյան մի գուցե դուքել էք ոստիկանության աշխատող դե որովհետև ոնց հասկացա ձեր և ոստիկանության «ջրերը մի առվով են հոսում»: Ես ներկայանում եմ իմ անուն ազգանունով, եթե դա ձեզ համար շատ կարևոր է ու ավելացնեմ նաև որ խրատները շատ տեղին են: Եվ եթե նման մեկնաբանությունները ձեզ համար տհաճ են ուրեմն մի թողարկեք նման նյութեր…
հարգելի Լուրիկ Պետրոսյան, դուք երեւի Իջեւանի բնակիչ չեք, իմ գրած նյութերն էլ չեք կարդում, թե չէ չէիք գրի, որ իմ եւ ոստիկանությանբ «ջրերը մի առվով են հոսում»: Եթե ես որեւէ մեկի խորհրդի կարիքն ունենում եմ, դիմում են նրան: Ամեն գլխից մի միտք է դուրս գալիս:Տհաճ մեկնաբանություններ գրողները հիմնականում նախկինում իմ կողմից քննադատված, իրենց ոլորտներում հաջողություներ չունեցած պաշտոնյաներ են,որոնք մարզին եւ Իջեւանին անտեղյակ մարդկանց մոտ փորձում են սեւացնել իմ գործունեությունը: Թող ինչքան ուզում են գրեն,կյանքում այնքան տհաճ բաներ կան,մեկն՝ ավել, մեկը՝ պակաս:
Հարգարժան Ոսկան, ես արդեն ասել եմ, որ իրոք Ձեր հոդվածների նկատմամբ ուշադիր եմ այն պարզ պատճառով, որ Տավուշին են վերաբերվում: Ձեր հեղինակած բազմաթիվ նյութերի վերաբերյալ ես դրական եմ արտահայտվել ու նույնիսկ Ձեզանից ու խմբագրությունից շնորհակալություն հայտնել, սակայն կա մեկ կարևոր հանգաման, որ պետք է նշեմ՝ մի դեպքում լրագրող Ոսկան Սարգսյանը անկողմանակալ է, մտահոգ, սրտացավ և նվիրյալն իր ժողովրդի, մեկ այլ դեպքում ուղիղ հակառակը: Ի դեպ, Ձեր հոդվածներից հստակ երևում է, թե որ դեպքում եք Դուք դուրս գալիս Ձեր տեսակին յուրահատուկ ուղեծրից:
Ես ամենեվին էլ ցանկություն չեմ ունեցել ու չունեմ Ձեզ վիրավորելու, ավելին, եթե ինչ-որ դրվագներով այլ կերպ եմ ընկալվել, ներող եղեք: