Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը. Росбалт

Հունվար 28,2015 17:16

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել 6 ամսով: Դրա պատճառը Ուկրաինայի արևելքում իրավիճակի կտրուկ վատացումն է, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, որոշումն ընդունվել է ԵՄ երկրների արտգործնախարարների արտակարգ հանդիպման ժամանակ: Նշված է, որ պատժամիջոցները կերկարաձգվեն մարտին:

«ԻՅու Օբզերվեր»-ի փոխանցմամբ, արտակարգ հանդիպման մասնակիցները պատրաստ են ընդլայնել անհատների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը: Սպասվում է, որ ՌԴ դեմ նոր պատժամիջոցների վերջնական որոշումը կընդունվի փետրվարի 12-ին՝ ԵՄ գագաթնաժողովին:

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում Ուկրաինայի արևելքում անվտանգության և հումանիտար հարցերի վատացման կապակցությամբ: Մենք դատապարտում ենք 2015թ. հունվարի 24-ին Մարիուպոլ քաղաքում խառնաշփոթ կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչների սպանությունները», – համատեղ հայտարարությունում նշել են ԵՄ արտգործ նախարարները՝ Ռուսաստանին կոչ անելով դատապարտել անջատականների գործողությունները ու կատարել Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031