Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զորամասը բանակի օրը նշեց դպրոցականների հետ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունվար 28,2015 17:12

ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասն այսօր իր դռներն էր բացել նաեւ զորամասին հարակից համայնքների բնակիչների համար: Այստեղ մեծամասնություն էին կազմում հատկապես դպրոցների աշակերտները: Բանակի օրվա միջոցառումների շարքը այս զորամասը սկսեց զորահանդեսով, որի ընթացքում եղան պարգեւատրումներ եւ խրախուսանքներ:

Զորահանդեսին հաջորդեց զորամասի Մշակույթի տանը կազմակերպված համերգային միջոցառումը, որը կայացել էր այստեղի անձնակազմի եւ Արարատի թիվ 5 միջնակարգ դպրոցի համատեղ ջանքերով: Բանակում ծառայող զինվորները դպրոցում սովորող աշակերտների հետ ներկայացրեցին համերգային եւ պարային համարներ՝ օրվա խորհրդին համապատասխան:

Zoramas Zoramas-3.

Այնուհետեւ դպրոցներից աշակերտները հնարավորություն ստացան պտտվել զորամասով, հանդիպել եւ զրուցել զինվորների հետ: Զինվորները դպրոցականների հետ զրույցում նշում էին, որ կարեւոր է կապը հասարակության եւ բանակի միջեւ: Բանակում դժվարությունները շատ են, սակայն դրանք էլ կոփում են իրենց:

Aravot.am-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան զորամասի զինվոր Հարություն Վարդանյանը պատմեց, որ Հնդկաստանից է եկել՝ Հայաստանում ծառայելու համար: 12 տարի այլ լեզուներով՝ հնդկերենով եւ անգլերենով հաղորդակցվելուց հետո դժվարանում էր հայերեն խոսել, բայց այստեղ՝ հենց բանակում էլ մայրենին մշտապես կիրառելու շնորհիվ այժմ տիրապետում է լեզվին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ-ի գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Թումանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իրենք շատ կարեւորում են բանակի դերը ապագա սերնդի դաստիարակության գործում, եւ պատահական չէր, որ միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի հետ համատեղ: «Ապագա զինվորականների դաստիարակությունը պետք է սկսել հենց մանկապարտեզից»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց զորամասին կից մանկապարտեզներում էլ են պարբերաբար միջոցառումներ իրականացնում: «Այցելում ենք մանկապարտեզներ: Օրինակ՝ անցած տարի ամռանը կազմակերպված զորահանդեսին զորքից հետո հրապարակով անցան նաեւ մանկապարտեզից խմբեր»,- ասաց փոխգնդապետ Թումանյանը՝ ավելացնելով՝ իրենք կարեւորում են բանակ- հասարակություն կապի պահպանումը: «Այսօր այստեղ էին նաեւ երկրապահները, եւ սա հիանալի հնարավորություն էր, որպեսզի երեք սերունդ հանդիպի. ներկա զինվորները հանդիպեցին իրենցից առաջ հայրենիքին ծառայած եւ արդեն ծառայության սպասող ապագա զինվորներին»:

Zoramas-74 Zoramas-4 Zoramas-5 Zoramas-6

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031