Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված ահաբեկիչը facebook-ի ակտիվ օգտատեր է

Հունվար 28,2015 17:04

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը 2014 թվականից facebook սոցիալական կայքի ակտիվ օգտատեր է: Նա նույնիսկ հոկտեմբերի 27-ի գործով իր հոդվածներն ու «բացահայտումներն է» տարածում:

Քրեակատարողական հիմնարկի մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են Էդուարդ Գրիգորյանի սոցցանցերի ակտիվությունից եւ արդյոք ցմահ ազատազրկման դատապարտվածներին թույլատրվո՞ւմ է սոցցանցերից օգտվելը:

«Դա միջնորդավորված է, ինքը իր իրավունքներից օգտվելով, իրավունք ունի Սահմանադրությամբ վերապահված օգտվել իր իրավունքից, այդ թվում հեռախոսազրույցներ ունենալ ու նամակագրական կապ ունենալ: Ինքը կարող է իր մտքերը նամակով փոխանցել որեւէ մեկին, որը կարող է իր անունից սոցիալական կայքում էջ բացել ու տեղադրել իր մտքերը»,- պատասխանեց Գոռ Ղլեչյանը:

Բայց ամեն ինչ չէ, որ թեկուզ միջնորդավորված, բայց կարող է հայտնվել Էդուարդ Գրիգորյանի էջում, որովհետեւ, ըստ Գոռ Ղլեչյանի, այդ էջը վերահսկվում է. «Մենք միշտ նայում ենք, հետաքրքրվում ենք ու այդ պահը միշտ էլ վերահսկողության տակ ենք պահում»:

Պարոն Ղլեչյանը վստահեցրեց, որ Էդուարդ Գրիգորյանի մոտ չկան այն տեխնիկական հնարավորությունները, որով կարողանար անձամբ վարել սեփական էջը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031