Սիրելի հայրենակիցներ,
Առկա մարտահրավերներին և վտանգներին դիմակայելուն ուղղված գործընթացները պահանջում են զինված ուժերի մշտական կատարելագործում, հզորացում և մարտական հնարավորությունների բարձրացում, քանի որ հզոր զինված ուժերի առկայությունը մեր պետության անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքնէ: Հայոց բանակը կարողացավ հաղթանակով ավարտել իրեն պարտադրված պատերազմը և այսօր էլ մերզինված ուժերն ի զորու են պաշտպանելու մեր հայրենիքն ու ժողովրդին:
Սակայն այս ամենին զուգահեռ պետք է հնարավորինն արվի, որ նվազագույնի հասնեն բանակում առկա արատավոր երևույթները: Որ խաղաղ պայմաններումզինվոր չզոհվի, որ բարոյապես ամուր ու սոցիալապես պաշպանված լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր կանգնած են եղել բանակի կազմավորման ակունքներում ուայժմ էլ կանգնած են բանակաշինության ամենօրյա դժվարին աշխատանքի թիկունքում: Պետք է արժանին մատուցել ազատամարտիկներին, զինվորներին, բոլոր նրանց, ում ձեռամբ կերտվեց արցախյան պատերազմի հաղթանակը, պետք է արժանին մատուցել զոհված հերոսների ընտանիքներին, պաշտպանել ու հոգ տանել նրանց, քանզի վաղվա էլ ավելի հզոր բանակ ունենալու գրավականներից մեկն էլ, թերևս, հոգածությունն է առ հայրենիքի պաշտպանը: Մատաղ սերունդըպետք է տեսնի, որ պետությունը արժանին է մատուցում բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ ոչինչ չեն խնայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:
Հայոց բանակի մեծ ու հաղթական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ժողովրդին, բանակի սպայական կազմին ու քաջարի զինվորներին: Մեր հայրենիքի պաշտպանության դժվարին, բայց միևնույն ժամանակ ազգանվեր ու պատվաբեր ծառայության ընթացքում մաղթում եմ առողջություն, կամք,վճռականություն ու խաղաղ երկինք:
Հավերժ փառք հայրենիքի համար ընկած հայորդիներին:
Աստված պահապան մեր զինվորներին:
ՕԵԿ