«Ես քո ցավը տանեմ, իմ մարտական ախպեր: Ես քո անունիդ ղուրբան ըլնեմ, ես քո էն սրտի՜դ»,- այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին այս խոսքերով մոտեցավ մի մարդ, երբ նա զրուցում էր լրագրողների հետ:
Վլադիմիր Գասպարյանը քաղաքացու խոսքերից ոգեւորվեց, լայն ժպտաց ու շնորհակալություն հայտնեց: Տղամարդը շարունակեց սեղմել ոստիկանապետի ձեռքն ու գովել, գովել նրան. «Ես քեզնով գիտես ինչքան եմ հիանում ու պարծանք ունեմ քեզնով»: Մարդը չգիտեր ինչպես փառաբաներ Վլադիմիր Գասպարյանին, որ նա լուծեր իր խնդիրը՝ երեխայի հետ կապված:
Ի պատասխան նրա գովեստի խոսքերին՝ Վլադիմիր Գասպարյանը նետեց. «Եղավ, գժեր: Եղավ, տղերք ջան»:
Նա հորդորեց քաղաքացուն, որ ավելի ուշ հանդիպեն, նա չէր համաձայնում. «Ես գիտեմ, դժվար է քո հետ հանդիպելը: Սերգեյիչ ջան, ես քո ցավը տանեմ, ինձ համար պարծանք է, իմ ախպեր, Վլադիմիր Սերգեյիչ, հպարտանում եմ քեզնով, եղբայրս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ