Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադեւոսյան. «Շփման գծում լարվածությունը կմեծանա մինչեւ ապրիլի 24-ը»

Հունվար 28,2015 16:36

«Գործողությունները, որ Ադրբեջանն անում է, դրված են նրա վրա, որպեսզի շփման գծում լարվածություն ստեղծի»,- հունվարի 28-ին «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով շփման գծում լարվածությանը, ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Նրա խոսքերով՝ մինչեւ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը շփման գծում լարվածությունը մեծանալու է. «Եթե առաջ նրանք կրակ վարում էին ինքնաձիգներից, այսօր կրակ են վարում ձեռքի նռնականետից, վաղը կրակ կվարեն ականանետից, վաղը չէ մյուս օրը՝ թնդանոթից: Այսինքն՝ շփման գծում անընդհատ լարվածությունը կմեծանա մինչեւ ապրիլի 24-ը»:

Արկադի Տեր -Թադեւոսյանի կարծիքով՝ ադրբեջանական հանրությունը պատերազմ չի ուզում, եւ այն զինվորները, որոնք կանգնած են հայ-ադրբեջանական սահմանին, նրանք չեն ուզում առաջ գնալ եւ Հայաստանի դեմ պատերազմել. «Հյուսիսային Կիպրոսում եւ Թուրքիայում հատուկ ջոկատներ են պատրաստվում: Եվ զինվորներին ներքաշելու համար այդ ջոկատներն են գործում շփման գծում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031