Այսօր` 2015թ. հունվարի 28-ին, ժամը 14:45-ի սահմաններում անհայտ չարագործը կամ չարագործները կոտրել են Nyut.am լրատվական կայքը: Այն բացելու պարագայում մոնիտորին սև համապատկերի վրա հայտնվում է Ադրբեջանի պետական դրոշը: Այս պահին միջոցներ են ձեռնարկվում` էլեկտրոնային պարբերականի աշխատանքները վերականգնելու համար:
Առաջիկայում, անշուշտ, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն նաև տվյալ կիբերհանցագործության հետևում կանգնած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց քրեական պատասխանատվությանը հասնելու ուղղությամբ:
Մամուլի հաղորդագրություն