Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նաիրիտցիները» պատգամավորներին համոզե՞լ են

Հունվար 28,2015 16:18

«Հանձնաժողովը քննարկել է «Նաիրիտի» վերագործարկման հնարավորությունները: Գործարանի ղեկավար մասնագետների կողմից կա ներկայացված ծրագիր, կան միջազգային աուդիտներ, եզրակացություններ, որ «Նաիրիտն» ի վիճակի է աշխատելու»,- Aravot.am –ի հետ զրույցում «Նաիրիտի» հարցով խորհրդարանական ենթահանձնաժողովի երեկ կայացած նիստից մանրամասներ ներկայացրեց գործարանի աշխատակից Հրաչյա Թադեւոսյանն, որը մասնակցել էր քննարկմանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է «Նաիրիտի» վերագործարկման իրական հնարավորությունները ստուգելու համար:

Aravot.am-ի հարցին՝ իր գնահատմամբ ի՞նչ տրամադրություններ կան ենթահանձնաժողովի անդամների մոտ, մեր զրուցակիցն ասաց. «Պատգամավորները ոնց որ թե համոզվեցին, որ գործարանը կարող է աշխատել եկամուտով՝ որոշակի ներդրումներ անելուց եւ ներկայիս պարտքերը մարելուց հետո»:

Հստակ պայմանավորվածությունների, վերջնական արդյունքների դեռ չեն հանգել: Քննարկումները առաջիկայում կշարունակվեն թե ենթահանձնաժողովի շրջանակներում, թե կառավարությունում:

Ենթահանձնաժողովում ե՞րբ կլինի հաջորդ քննարկումը, մեր զրուցակիցը տեղեկացված չէր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031