Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինայի հերոս Սերգեյ Նիգոյանը ոչ թե Ղարաբաղում է ծնվել, այլ՝ Ուկրաինայում

Հունվար 28,2015 16:15

Հունվարի 27-ին «Ա1+»-ի «Պոստ Սկրիպտում» հաղորդման ժամանակ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան խոսելով Կիեւի Եվրոմայդանի, այնտեղ զոհված Սերգեյ Նիգոյանի մասին, ասել է, որ նա ծնվել է Ղարաբաղում, 2 տարեկան էր, երբ Նիգոյանների ընտանիքը տեղափոխվել է Դնեպրոպետրովսկի մարզ:

Սերգեյ Նիգոյանը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանի արյունակից բարեկամն է:

Արամ Նիգոյանն ասաց, որ Նիգոյանները գյուղում փոքր տոհմ են: Նա հայտնեց, որ Սերգեյի մայրը Նավուրում մի քանի անգամ անհաջող ավարտով հղիություն է ունեցել, բժիշկները ասել են, որ դա կապված է Բերդի սահմանագոտում կատարվող դեպքերի պատճառով կնոջ ապրումների հետ:

1992թ. վերջին Սերգեյի մայրը հղի է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա, Սերգեյը ծնվել է 1993թ. օգոստոսի 2-ին Դնեպրոպետրովսկի մարզի Սոլոնյանի շրջանի Բերեզնովատովկա գյուղում:

Ա. Նիգոյանը հավելեց , որ 2014թ. հունվարի 22-ին Կիեւում Սերգեյ Նիգոյանի զոհվելուց հետո նրա հայրը՝ Գագիկը եղել է Նավուրում, այցելել իր տուն:

Այժմ Ուկրաինայում են ապրում Գագիկ Նիգոյանը, նրա հայրն ու մայրը, դուստրը: Իսկ Նավուրում գտնվող նրանց տանը ոչ ոք չի բնակվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031