Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տեղեկատվություն պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ

Հունվար 28,2015 16:06

Ինչպես նշվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների արդյունքում պատրաստված և 2015 թվականի հունվարին հրապարակված ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացությունների վերաբերյալ տեղեկանքում, պայմանագրային զինծառայող  Վիտալիկ Պողոսյանը ԼՂՀ նախագահի  2014 թվականի նոյեմբերի 27-ի հրամանագրով հետմահու պարգեւատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով, որը միակ տեղեկատվությունն է եղել անձի մահվան դեպքի վերաբերյալ:

Տեղեկանքում նաև նշվել էր, որ դեպքի վերաբերյալ մանրամասներին տեղեկանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014թ. դեկտեմբերին հարցում էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն: Սակայն նախարարությունից միայն հայտնել էին, որ զինծառայողի մահվան փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ գաղտնի տեղեկատվություն համարելով դեպքի օրն ու հարուցված քրեական գործի հոդվածը:

Այնուամենայնիվ, կազմակերպությանը հաջողվեց դեպքի մասին մանրամասներ պարզել ՀՀ զինվորական դատախազությանը հասցեագրված գրության պատասխանից:  ՀՀ զինդատախազությունը տեղեկացրել է, որ Վիտալի Էդիկի Պողոսյանը զոհվել է ադրբեջանական կողմից արձակված հրազենային կրակոցից՝ 2014թ. նոյեմբերի 9-ին մարտական դիրքի թիկունքային  հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս: Նաև տեղեկացվել է, որ փաստի առթիվ 2014 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով եւ նախաքննությունը շարունակվում է: Առավել մանրամասն՝ տեղեկանքում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031