Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Լեւոն Բարսեղյանի, Վլադիմիր Գասպարյանը Գեւորգ Կոստանյանի մասին է ասել

Հունվար 28,2015 15:44

«Ես կարծում եմ, որ գլխավոր պատասխանատուն Գեւորգ Կոստանյանն է: Եթե այդ օրերին մի խառնակչություն եղել է, եղել է գլխավոր դատախազի կողմից, ով իր հայտարարությամբ հրահրեց մարդկային զանգվածային ցասում, դժգոհություն, բողոքի ցույցեր: Նաեւ՝ ոստիկանության ապաշնորհ աշխատանքը բերեց բախումների»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն՝ անդրադառնալով Ավետիսյանների դաժան սպանությունից հետո Գյումրիում տեղի ունեցած ցուցարարների եւ ոստիկանների բախումների առիթով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը:

Ոստիկանապետը, մասնավորաբար ասել է. «Շատ ճիշտ են անում, որ Գյումրիի ցուցարարները հրավիրվում են ոստիկանություն: Չի լինում այդպես, որ կարող է ինչ-որ մարդկանց տրամադրեն նման երեւույթների եւ անպատիժ մնան կազմակերպիչները: Ովքեր կազմակերպել են այդ ջարդը` մտքներով անցել է, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել եւ խառնել իրավիճակը, այդ մարդիկ պատասխանատվություն պետք է կրեն եւ պատժվեն»:

Թե ի՞նչ նկատի ունի մեր զրուցակիցը «ոստիկանության ապաշնորհ աշխատանք» ասելով էլ, պարզաբանեց. «Ոստիկանությունը փոխարեն իրեն վերապահված ֆունկցիաները կատարեր մարդավարի, մասնավորաբար, պաշտպաներ ՌԴ հյուպատոսարանի շենքը, որոշեց փակել Գյումրու գլխավոր մայրուղին, որի վրա գտնվում էին մի քանի հիվանդանոցներ, մարզպետարանի շենքը, ՌԴ հյուպատոսարանը եւ էլի մի շարք կարեւոր օբյեկտներ»:

Լեւոն Բարսեղյանի պնդմամբ, եթե ոստիկանությունը չփակեր այդ փողոցը թե հետիոտնի, թե տրանսպորտի դեմ, մարդկանց ցասումն այդ աստիճան չէր լինի:

«Որ Վովա Գասպարյանը Սերժ Սարգսյանի հավատարիմ ծառան է եւ ոչ թե հանրության ծառան, նորություն չէ: Բայց չանեին այդ հիմար հայտարարությունը, որ գործը պիտի ռուսները քննեն, նրան չտային ռուսներին, այդպիսի հանրային գործողություններ չէին լինի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ այնուհանդերձ սպասվում են զանգվածային պատիժներ, այն էլ քրեական պատասխանատվության տեսքով, մեր զրուցակիցն արձագանքեց. «Տեսնե՜նք, տեսնե՜նք, ինքն ինչի է ընդունակ: Ես գիտեմ՝ ինքն ինչի՞ է ընդունակ, բայց այս մի դեպքում իրենք շանս ունեին, քանի որ կռիվը քաղաքական չէր, Սերժի տակից աթոռը քաշելու պայքարի չէին ելել մարդիկ: Իրենք հնարավորություն ունեին այն մարդկանց կողքին, ու հարկերից իրենք աշխատավարձ են ստանում: Բայց իրենք որոշեցին կանգնել հանրության ու ժողովրդի դեմ ու տեղի ունեցավ այն, ինչ-որ տեղի է ունենում նման պարագաներում: Երբ իշխանությունը ժողովրդից չէ, երկրում ինչ ասես կարող է տեղի ունենալ: Թող փորձեն փակել, թող փորձեն անել… այնպիսի գործողություն, որ իրենք մերոնցից են, մենք այլեւս իրենցից չենք սպասում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031