Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ ազատամարտիկների մի հատված էլի նեղացած է, նեղված է, սրանից հնարավո՞ր է օգտվի թշնամին եւ նախահարձակ լինի՝ գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Թշնամին ամեն ինչից ա օգտվում: Քո ոչ ճիշտ հարց տալուց էլ, որ ինձ ուզում եք ստիպեք ես մի վատ բան ասեմ: Երբ որ դուք ազատամարտիկին բերում եք քաղաքականության մեջ, ուրեմն դուք անցնում եք թշնամու յան: Ազատամարտիկները հարցեր ունեն, բարձրացնում են, թող բարձրացնեն, իրանց հարցերի լուծումն էլ ստանան: Չի կարելի սա վերլուծել: Ոնց որ մի հատ հիվանդ ախպեր կամ քուր ունենաս, սաղ օրը գոռաս ասես հիվանդ ա, կամ մի տեղը ցավում ա, գլուխն ա, աչքը: Չի կարելի, չէ՞: Այո, իրոք, էս երկրում լիքը խնդիրներ կան: Խի՞ մենակ ազատամարտիկների, շատ-շատ են, ժողովուրդն էսօր լիքը խնդիրներ ունի, պիտի լուծվի, պիտի արվի: Ազատամարտիկին ժողովրդից մի բաժանեք: Ազատամարտիկը ժողովրդի զավակն է»:
Մեր դիտարկմանը, որ ազատամարտիկները դուրս են եկել իշխանության դեմ, դրանում է խնդիրը՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ մեկն էլ ոչ մեկի դեմ դուրս չի եկել: Իշխանությունը ժողովրդի սեփականությունն է, տենց բաներ մի խոսացեք»:
Հարցին՝ ազատամարտիկները հայտարարում են, որ իշխանությունը պետք է հեռանա, արդա՞ր է նրանց պահանջը՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Էն մարդը, որ նման հայտարարություններ է անում, փողոց ա դուրս գալիս, նա ազատամարտիկ չի: Ազատամարտիկն էսօր սահմանի վրա էն տղերքն են, որ զոհվել են, ով զենքը ձեռը քեզ ստեղ պաշտպանում ա, դու էլ տենց ազատ խոսում ես»:
Հարցին՝ Ռազմիկ Պետրոսյանն ազատամարտիկ չէ՞՝ նա պատասխանեց. «Ազատամարտիկ եղել է: Իսկ եթե դուրս է գալիս փողոց, նման հակառակ բաների, ո՛չ, ես տենց մարդկանց ազատամարտիկ չեմ ճանաչում»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանը «Ապարան» ջոկատի հրամանատարն է եղել:
Ինչ վերաբերում է ազատամարտիկին քաղաքական դաշտ չբերելուն, դիտարկմանը, որ՝ Դուք էլ եք ազատամարտիկ եւ քաղաքականության մեջ եք՝ գեներալ Մանվելը պատասխանեց. «Պատգամավոր եմ, բայց քաղաքականությունն ուրիշ ա, պատգամավորությունն ուրիշ ա: Ես էսօր պատգամավոր եմ իմ ընկերների՝ ազատամարտիկների, երկրապահների, երիտասարդների, պատանիների հարցերն այնտեղ բարձրացնելու համար: Շատ-շատ հարցեր, եթե դուք որեւէ մի բանից հասկանում եք, նայեք իմ աշխատանքը ինչքան ա, ինչ գործունեություն եմ ծավալել ու ինչ աշխատանքներ՝ օրենքներ եւ այլն ու էդ օրենքները ոնց եմ գործի դնում: Եթե ուզում եք իմանաք, մի քիչ խորից որ նայեք՝ ամեն ինչ կտեսնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Պապս մի լաւ խօսք ունէր. «Քու պակասութիւնների համար ես մեղաւոր չեմ: Քյնա քու հօրն ու մօրն ասա»:
Էն, որ պատգամաւոր է, դա քաղաքականութիւնւ չի: Էն որ էջմիածինը ֆեոդալական կալուածք է հռչակել, նորմալ: Բա ինքը կռուած տղայ ա:
Մի անագամ Անաստաս Միկոյեանի արձանի վերաբերեալ բանավէճ էր: Արամ Աբրահամեանի հիւրերից մէկն այսպիսի հետաքրքրիր միտք արտայայտեց. «Հերոսը կոչուելը միայն հերոսութիւն անելով չէ պայմանաւորուած, այլ թէ ինչպէս ես քեզ դրսեւորում դրանից յետոյ»:
Արցախում երկու տեսակ ազատամարտիկ կռուեց: Մէկը Կոմանդոսի տեսակը, որ կռուից յետոյ համեստ, ժուժկալ կեանքով է ապրում եւ նա անտարակոյս հերոս է (փա՜ռք նրան) ու քո՛ տեսակը, Մանուէլ, որ նստեց ժողովրդի գլխին: Կաշուիցդ էլ դորւս գաս՝ միեւնոյն է դու բացասական կերպար ես հայոց մէջ:
Կարծում ես՝ սերունդները յիշելո՞ւ են քեզ,,