Հայաստանի կանանց ազգային հավաքականի առանցքային շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը «Gibraltar Chess Festival» գերմրցաշարի առաջին տուրում պարտության է մատնել Կանադան ներկայացնող վրացուհի Լալի Աղաբիշվիլուն` դառնալով մեկնարկում հաղթանակ տոնած 123 շախմատիստներից մեկը: Այսօր Լիլիթի մրցակիցը ամերիկացի գրոսմայստեր Դանիել Նարդոդիցկին է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Լիլիթ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից