Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Շատ ճիշտ են անում, որ Գյումրիի ցուցարարները հրավիրվում են ոստիկանություն: Չի լինում այդպես, որ կարող է ինչ-որ մարդկանց տրամադրեն նման երեւույթների եւ անպատիժ մնան կազմակերպիչները: Ովքեր կազմակերպել են այդ ջարդը` մտքներով անցել է, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել եւ խառնել իրավիճակը, այդ մարդիկ պատասխանատվություն պետք է կրեն եւ պատժվեն»:
Երբ ճշտեցին՝ վարչակա՞ն տույժեր են կիրառվելու՝ նա պատասխանեց. «Որոնց կանչում են, ընդամենը գնում են աշխատանքներ՝ կազմակերպիչներին ի հայտ բերելու: Իսկ կազմակերպիչները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն»:
Հարցին՝ ժողովրդական հուզումները կարո՞ղ են լինել հանդարտ, խաղաղ՝ ոստիկանապետը պատասխանեց. «Իհարկե, կարող են լինել: Հուզվում են գիտե՞ք որ ժամանակ»,- ասաց նա ու չշարունակեց:
Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն ասել էր, թե ակցիայի մասնակիցների 80 տոկոսը խմած են եղել: Հարցին՝ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը տեղավորվո՞ւմ է ոստիկանի համազգեստում՝ նա պատասխանեց. «Իհարկե, տեղավորվում է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ