Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը Հայոց Բանակի օրվա  առթիվ

Հունվար 28,2015 14:35

1992թ. հունվարի 28-ին, ուղիղ քսաներեք տարի առաջ, պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակն ու  Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններ  անցան, լրջագույն մարտահրավերներ դիմագրավեցին և շարունակում են դիմագրավել։

Հայոց Բանակի 23-րդ տարեդարձն է այսօր: Ու, չնայած իր «երիտասարդ» տարիքին, Հայկական բանակը  մարտունակ է, ուժեղ ու կայացած. իրավամբ,  այն   մեր անկախության ամենամեծ նվաճումն է ու երաշխավորը։ Բանակ, որ Հայրենիքի անկախության ու ազատության համար սեփական որդիների թափած թանկ արյամբ է զորավոր, բանակ, որ հաղթանակ ու խաղաղություն է պարգևում մեզ, բանակ, որ սնում է մեր արժանապատիվ գոյությունը, կերտում Հայրենիք ու պետականություն։

Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր. դու սահման ես պահում, նույնն է թե՝ Հայրենիք կամ սեփական օջախ։ Քո նվիրումով, արիությամբ ու  անձնազոհությամբ է նվաճվում խաղաղության մեր յուրաքանչյուր օրը, քո կամքով են կոփվում մեր երկրի հաղթանակները, ազատ ու միացյալ Հայրենիքի տեսլականը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին նվիրական այս տոնի կապակցությամբ՝ համոզումով, որ մեր հավաքական սերն ու երախտագիտությունը վայելող Հայոց Բանակը կշարունակի լինել Հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի անդորրի ու անխոցելի սահմանի պահապանը։

 

 28 հունվար 2015

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031