Այսօր Եռաբլուրում լրագրողները պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին խնդրեցին տեսակետ հայտնել Գյումրիի դեպքերի հետ կապված:
Նա չբացառեց, որ Ադրբեջանի՝ վերջին օրերին սահմանային գոտում ստեղծած լարվածությունը պայմանավորված լինի հենց այդ ոճրագործությամբ. «Ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ կենդանի էր էդ մարդը, տենց բան ոչ մեկը չի անում: Էտի մենակ կենդանին կարար աներ, կամ էլ սատանի ծնունդը»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նա միայնակ աներ սպանությունները՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Շատ հնարավոր է, քնած մարդուն ո՞վ չի կարա սպանի»:
Երբ լրագրողները խնդրեցին պատգամավորն իր կողմից կոչ անի ռուսական կողմին, որ Պերմյակովը հանձնվի հայ իրավապահներին՝ նա պատասխանեց. «Ռուսն ավելի դաժան ձեւով կպատժի, ես քեզ ասեմ, իմանաս: Ես չեմ էլ կասկածում, որովհետեւ ըտենց անասունի ծնունդ, ինչ ազգ ուզում ա լինի, ոչ մի պետություն չի հանի: Ինչի՞ համար պիտի պահեն, պադերժկա անեն: Նա չարիք է, որ մնաց, էգուց նույն բանը կարող ա ռուսին անի, ռուս ընտանիքին անի»:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ գեներալ Սարոյանի զրույցն ընդհատեց գեներալ Մանվելը. «Սարոյան, պետք ա՞ խառնվենք»: Նա Սեյրան Սարոյանին կանչեց մոմ վառելու՝ «փրկելով» լրագրողների հարցերից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ