Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանը դեմ է նախահարձակին. «Ինչի՞ համար, ով կռիվը սկսեց, իրա վրա էլ մնալու է էդ կռիվը»

Հունվար 28,2015 13:47

«Շատ մեծ տոն է մեր պետության, մեր ազգի, մեր բոլորիս համար: Էսօր մեր երեխեքի կողքին պիտի լինենք եւ դուխ տանք, որ իրենք իմանան՝ մենք ամբողջ ազգով իրանց թիկունքին կանգնած ենք: Էսօր բոլորով պիտի ուրախանանք, լավ քեֆ անենք, մեր բանակի զինվորներին ցանկանանք առողջություն ու անփորձանք ծառայություն»,-այսօր Եռաբլուրում այսպիսին էր գեներալ Սեյրան Սարոյանի շնորհավորանքը Հայոց բանակի տոնի կապակցությամբ:

Ըստ նրա, ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ադրբեջանցիներն էլ փորձում են շեղել. «Ագրեսիաներ են անում, որ շեղեն մեզ, բայց չեն կարա»:

Seyran Saroyan-1

Պարզվում է՝ գեներալ Սարոյանը նույնպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որ նախահարձակ պիտի լինենք, այնպես է ընկալել, ինչպես գեներալ Մանվելը:

Մեր հարցին՝ ճի՞շտ է նախահարձակ լինելը՝ նա պատասխանեց. «Իհարկե, եթե փորձեն իրանք մեր վրա հարձակվեն, միանշանակ մենք էլ պիտի հարձակվենք»: Մենք ճշտեցինք՝ նախահարձակը դա՞ է նշանակում՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ես տենց գիտեմ»:

Հարցին՝ միգուցե մե՞նք ենք առաջին քայլն անելու՝ Սեյրան Սարոյանը դրան կտրականապես դեմ էր. «Չի կարելի: Ինչի՞ համար, մենք հաղթանակած ժողովուրդ ենք, ինչի՞ համար անենք: Ով կռիվը սկսեց, իրա վրա էլ մնալու է էդ կռիվը: Թող փորձեն, պատասխանը կստանան»:

Նա վստահեցրեց, որ ճակատագրական պահերին հայ ազգը միշտ միասնական է լինում. «Մեր ազգը միշտ էլ նեղության ժամանակ բոլորս իրար հետ լավ ենք, հենց գործերներս լավ ա լինում, սաղս սկսում ենք իմ ու քո անել: Աստված չտա վատ լինի, որ դրա համար միանանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031