Իդեմս Ռուսաստանի՝ Արևմուտքը գործ ունի բոլորովին այլ մի համակարգի հետ, համոզված է ամերիկացի փորձագետ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախկին տեղակալ Դեյվիդ Քրեյմերը, որը մինչ վերջերս նախագահում էր Freedom House կազմակերպությունը:
Ռուսաստանն ապրում է բոլորովին այլ տիեզերքում, ասում է ՄըքՔեյնի ինստիտուտի Մարդու իրավունքների և ազատությունների հարցերի տնօրեն Քրեյմերը:
«Մենք գործ ունենք միապետական մի համակարգի հետ, որի և ոչ մի արժեք համահունչ չէ մեր արժեքներին», – նշում է նա:
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը ժողովրդավարության տարածումը և եվրաինտեգրացումը դիտարկում է որպես սեփական համակարգի դեմ ուղղված վտանգներ, ինչը նշանակում է, որ Արևմուտքի համար շատ բարդ կլինի Պուտինի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում