Քիչ առաջ Հայոց բանակի 23-ամյակի առիթով Եռաբլուր էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա կաթողիկոսի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ հարգեց զոհվածների հիշատակը:
Հետո բարձրաձայն «Հայր մերն» ասացին, խոնարհվեցին:
Սերժ Սարգսյանին Եռաբլուրից գնալիս մոտեցավ մի կին՝ Աննա անունով: Զրույցից հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանը նրա ամուսնու հետ շատ մոտ է եղել, մոտ ընկերներ են եղել:
Կինը Սերժ Սարգսյանին մի շարք խնդիրներ ներկայացրեց. «Ես ինվալիդ մարդ եմ դարձել, տեղաշորի մեջ եմ եղել»: Սերժ Սարգսյանն անընդհատ փորձում էր ընդհատել կնոջը. «Լսո՞ւմ ես, թե՞ չես լսում: Ո՞նց կարող ա ես քեզ 2 տարի առաջ ասեմ, 3 տարի դու արդեն գալիս ես»:
Կարդացեք նաև
Կինը շարունակում էր բողոքել. «Ես ձեզ միշտ հարգել եմ, ես միշտ բոլորի մոտ ասել եմ՝ ինքն ուրիշ է, բայց ես այսօր գնում եմ ստեղից»: Սերժ Սարգսյանը փորձեց բռնել կնոջ թեւից, բայց կինն ասաց. «Թեւս չի աշխատում, տեղաշորից եմ հելել եկել»: Կինն ասում էր, որ ինչ-որ նամակ են ուղարկել իր մասին. «Տեսել են, ես վատ եմ»:
Սերժ Սարգսյանն ի պատասխան՝ կնոջը հարցրեց. «Հիմա էսքանի մեջ ի՞նչ ես ուզում: Մի հատ հեռախոսիդ համարը հիշեցրու»: ՀՀ նախագահը հրահանգեց, որ կնոջ հեռախոսահամարը վերցնեն:
Կնոջ խոսքերով՝ «Ես ձեզ շատ եմ հարգում, ես գիտեմ, որ դուք ոչինչ չգիտեիք, ուզում էի անձամբ ձեզ հետ խոսել»:
Սերժ Սարգսյանի հրահանգից հետո նրա մարդիկ մոտեցան կնոջը թուղթ ու գրիչով, որ համարն ասի: Կինը բարկացած էր. «Դուք խաբում եք ինձ, ես ոչ մեկիդ չեմ հավատում, ինձ ինվալիդ եք սարքել: Մի հատ աշխատանքի էի ընդունվել, էն էլ եք կրճատել: Ո՞վ ա տեսել 53 տարեկան կնոջը կրճատեն, ոչ թոշակ է ստանում, ոչ բան: Իմ ամուսինն ընենց ամուսին է եղել, իր ընկերն է եղել: Ես ընենց պրոբլեմներ ունեմ, որ Վազգենս գիտի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իսկ ի՞նչու է երկրի նախագահը (համարյա իր տարիքի) քաղաքացու հետ «դու»-ով խոսում. այս ի՞նչ բարքեր են:
Ընտրված, քաջ,ազգային, բիզնեսներ չունեցող ու անկրկնե՛լի նախագահ ու գերագույն հրամանատար Սարգսյան Սերժը:
ստացվում ե մեր իշխանություննեի առաջի թշնամին ոչ հարձխակվող թուրքն է այլ հայստանի ժողովուրդը
Էս լրագրող կոչվածները բանսարկու, լուն ուղտ սարքող, մեր առաջնորդ – ղեկավարների դերն ու հեղինակությունը չարամտորեն նսեմացնող, խաղախ ժողովրդին սադրող, հունից հանող, վատից ուրախացող, մի խոսքով՝ խիստ վնասակար ու վտանգավոր դասակարգ են – էն աստված՜: Հերիք է մի պստիկ “լյապ” բռնեցնեն ու ճանկները գցեն! Բայց, մարդ էս, հո ամեն տեղ չես կարող հանպատրաստից ամեն հարցի մակարդակով պատասխան շրպպացնես, հատկապես որ ..! Կաշիները քերթել է պետք, ու վերջ!