Գրող-հրապարակախոս Զորի Բալայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք նա պատրաստվո՞ւմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ գրել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորին ՀՀ արդարադատությանը հանձնելու մասին:
Զորի Բալայանը հայտարարեց, որ այդ թեման նախ պետք է ուսումնասիրի։ «Շատ հարցեր կան, որ դեռեւս պետք է ուսումնասիրեմ, հետո խոսեմ։ Օրինակ՝ պետք է հասկանալ, թե Վալերի Պերմյակովը ինչպես է կարողացել զենքով դուրս գալ քաղաք, ես ծառայել եմ 4 տարի, եւ չի եղել այնպիսի մի բան, որ մեկը կարողանա քաղաք դուրս գալ՝ զենքը ձեռքին, դա մեզ մոտ եղել է անհնարին բան»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում